487.3
+1.08
565.32
+1.55
8.22
+0.02
+9
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի մարկետինգի ասոցիացիայի հարցման մասնակիցների գրեթե կեսը կոռուպցիան բուհերում բացասական երևույթ է համարում
11:28
27 Դեկտեմբերի 2007

Հայաստանի մարկետինգի ասոցիացիայի հարցման մասնակիցների գրեթե կեսը (42,6 տոկոսը) կոռուպցիան բուհերում բացասական երևույթ է համարում։

Ինչպես չորեքշաբթի Երևանում հարցման արդյունքների ներկայացման ժամանակ հայտարարել է Հայաստանի մարկետինգի ասոցիացիայի (ՀՄԱ) նախագահ Արա Նավասարդյանը, հարցման արդյունքները վկայում են այն մասին, որ Հայաստանի բուհական համակարգում կոռուպցիայի հետ կապված իրավիճակն այնքան էլ լավատեսական չէ, և որ գործունեության մեծ դաշտ կա։

 «Հատկանշական է այն, որ կախված բուհից՝ փոխվում է կոռուպցիոն ռիսկերի առանձնահատկությունը, և եթե մի բուհում կոռուպցիան արտահայտվում է կաշառք տալով, ապա մյուսներում՝ բուհի ղեկավարության հետ սոցիալական կապերի օգտագործման միջոցով», - ասել է նա՝ ավելացնելով, որ այդ առանձնահատկության գիտակցումը թույլ կտա ծրագրի երկրորդ փուլի իրականացման ժամանակ մշակել բուհերում կոռուպցիայի մակարդակի նվազման գործուն մեխանիզմներ։

Նավասարդյանի խոսքերով, հարցվածների 50 տոկոսը կարծում է, որ կոռուպցիան կարող է արդարացվել այն դեպքում, եթե գոյություն ունի բուհից դուրս մնալու վտանգը։

«Միաժամանակ, մասնավորապես, հարցվածների 26 տոկոսն արդարացնում է կոռուպցիան, եթե օրինական ճանապարհով ցանկալի արդյունքի հասնել հնարավոր չէ, 13 տոկոսը՝ այս կամ այն գործընթացը արագացնելու անհրաժեշտության դեպքում, 11 տոկոսը՝ բարձր բալ ստանալու ցանկության դեպքում, 5 տոկոսը՝ այն իրավիճակի դեպքում, երբ շրջապատում բոլորն օգտագործում են կոռուպցիոն մեթոդներ», - ասել է նա։

Նավասարդյանը նաև նշել է, որ հարցվածների 42 տոկոսը կարծում են, որ բուհերում կոռուպցիայի տարածման հիմնական պատճառը սոցիալական կապերի օգտագործումն է։

«Հարցվածների 31 տոկոսը կոռուպցիայի հիմնական պատճառը նշել են պաշտոնական դիրքի կամ կապերի չարաշահումը, 30 տոկոսը՝ կաշառք տալը կամ վերցնելը, 27 տոկոսը՝ միջնորդությունը կաշառք տալու ժամանակ, 15 տոկոսը՝ դասախոսի կողմից ուսանողին մասնավոր պարապմունքների հարկադրելը», - տեղեկացրել է նա։

ՀՄԱ-ն հարցումն անցկացրել է 2007 թ. փետրվարից-դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան 14 հազ. դոլար ֆինանսական աջակցությամբ։ Հարցումն անցկացվել է Երևանի պետական համալսարանի, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի, Հայաստանի ֆրանսիական համալսարանի և «Գլաձոր» համալսարանի 1500 ուսանողների, ինչպես նաև ՀՀ կրթության և գիտության նախարարության և այլ պետական կազմակերպությունների ու միջազգային կառույցների 30 փորձագետների շրջանում։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։