486.95
+0.14
513.34
-3.7
8.4
-0.03
-9
Եղանակը Երևանում
Հայ
Ուժեղ նախագահի առկայությունը կազատի Հայաստանն արտաքին ճնշումներից. ՀՀԿ փոխնախագահ
15:59
26 Դեկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի./Նովոստի -Արմենիա/. Ուժեղ նախագահի առկայությունը կազատի Հայաստանն արտաքին ճնշումներից, չորեքշաբթի մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանի հանրապետական կուսակցություն խմբակցության անդամ, կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը։

Նրա խոսքերով, ուժեղ նախագահի առկայությունը նշանակում է, որ աշխարհը պետք է փոքր-ինչ այլ մոտեցում ցուցաբերի։ Հենց այս նպատակով են օգտագործվում Հայաստանի նախկին իշխանությունները՝ փորձելով անել ամեն բան, որպեսզի մեր հանրապետությունը չունենա ուժեղ նախագահ։

Սահակյանի խոսքերով, որևէ արտաքին ուժ կամ պետություն չի ցանկանում, որպեսզի Հայաստանն ուժեղ նախագահ ունենա։

Նա նշեց, որ խնդիրը ոչ թե այս կամ այն թեկնածուի հաղթանակն է առաջիկա նախագահական ընտրություններում, այլ այն, որպեսզի նա այնքան ուժեղ լինի, որ թույլ չտա սասանել պետության հիմքերը։

Պատասխանելով Եվրոպայի խորհրդի  գլխավոր քարտուղար Թերի Դևիսի հայտարարությանը, թե նախընտրական փուլում էլեկտրոնային ԶԼՄ-ները անշահախնդիր և օբյեկտիվ չեն, Սահակյանը նշեց, որ քարոզչությունը կարգավորված  է օրենքով։

«Եթե դա միջազգային հանրության հետազոտման արդյունքը չէ, ապա տվյալ հայտարարությունը պարզապես կոնկրետ մարդու կողմնակալ կարծիք է»,-ասաց նա։

Սահակյանը նշեց, որ ԶԼՄ-ների կողմից կառավարության գործունեության ակտիվ լուսաբանումը բնական և օրինաչափ է, քանի որ հասարակության տեղեկացվածության կարևոր պայման է։

Հայաստանի նախագահական ընտրությունները տեղի կուենան 2008թ. փետրվարի 19-ին։ Ընտրություններին մասնակցելու համար ԿԸՀ փաստաթղթեր են ներկայացրել 9 թեկնածուներ։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը: