486.74
+0.05
517.99
+0.2
8.43
-0.08
-8
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում դրական գործընթացները պայմանավորված են արտաքին գործոնների ազդեցությամբ. կուսակցության առաջնորդ
15:52
26 Դեկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում դրական գործընթացները պայմանավորված են արտաքին գործոնների ազդեցությամբ, չորեքշաբթի տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Ազգային դեմոկրատական կուսակցության (ԱԴԿ) առաջնորդ Շավարշ Քոչարյանը։

«Սովորաբար մենք գերագնահատում ենք Հայաստանում արտաքին ուժերի ազդեցությունն ընտրությունների ժամանակ, բայց թերագնահատում ենք մյուս ողջ ժամանակ։ Իսկ երկրում դրական առաջընթացները, ցավոք, տեղի են ունենում ոչ թե մեր հասարակության, այլ Արևմուտքի ճնշման արդյունքում»,- ասաց Քոչարյանը։ Նրա խոսքերով, նման օրինակներից է 2005թ. Հայաստանում սահամնադրական բարեփոխումների անցկացումը։

«Այդ բարեփոխումները, որոնք, ընդհանուր առմամբ, իհարկե, դրական են երկրի համար, չընկալվեցին ժողովրդի կողմից։ Նոր, ավելի կատարելագործված Սահմանադրության ուժի մեջ մտնելու համար մենք կրկին պարտական ենք արտաքին ճնշմանը»,- ասաց Քոչարյանը։

Նրա խոսքերով, Հայաստանի զարգացման համար մեծ խթան է նաև արագ զարգացող հարևան երկրների առկայությունը, որոնք ակտիվորեն մեծացնում են իրենց ռազմական հզորությունը։

«Այսօր Արևմուտքը հիանալի հասկանում է, որ տարածաշրջանում հավասարակշռություն պահպանելու միակ միջոցը Հայաստանի ակտիվ զարգացումն է։ Իսկ այդ զարգացումն ապահովող միակ ներուժը ժողովրդավարական և մրցունակ հասարակության ստեղծումն է»,- ասաց Քոչարյանը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ:
17:20
10 Փետրվարի 2017
Հովիկ Աբրահամյանի որդին չի բացառել, որ կմասնակցի ընտրություններին` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»
Հովիկ Աբրահամյանի որդին` Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, չի բացառել, որ ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին կառաջադրի իր թեկնածությունը` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»։
15:42
10 Փետրվարի 2017
Լապշինը չի հետախուզվել Ինտերպոլի կողմից. կազմակերպության քարտուղարություն
Բելառուսում ձերբակալված և Բաքվին արտահանձնված ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը չի հետախուզվել Ինտերպոլի կողմից: