480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+20
Եղանակը Երևանում
Հայ
Սոցհարցումները չափազանց կարևոր են կառավարության գործունեության ուղղությունները ճշտելու համար. վարչապետ
15:44
26 Դեկտեմբերի 2007

Սոցհարցումները չափազանց կարևոր են կառավարության գործունեության ուղղությունները ճշտելու համար։ Այս մասին չորեքշաբթի լրագրողներին հայտարարեց վարչապետ Սերժ Սարգսյանը՝ մեկնաբանելով Gallup սոցիոլոգիական ինստիտուտի կողմից հրապարակած հարցումը։

«Ինձ համար այդ հետազոտություններում ամենակարևորը ոչ թե նախագահի թեկնածուների վարկանիշն է, այլ այն, որ դրանք մեզ հնարավորություն են տալիս իմանալ և հասկանալ բնակչության տրամադրությունները, ճշգրտել մեր գործունեության ուղղությունները և ավելի ուշադիր լինել այն հարցերի նկատմամբ, որոնք գտնվում են մեր հասարակության և ժողովրդի ուշադրության կենտրոնում»,-ասաց Սարգսյանը։

Այս համատեքստում, ըստ վարչապետի, բնական է, որ բոլոր սոցիոլոգիական հարցումները չափազանց օգտակար են։

«Մենք արդեն բավականին երկար ժամանակ օգտագործում ենք այդ փորձը, որը կիրառվում է աշխարհի շատ երկրներում ևս, այս կապակցությամբ ես շատ շնորհակալ եմ բոլոր այն կազմակերպություններին, որոնք ֆինանսավորում, անցկացնում և մեզ են ներկայացնում նման արժեքավոր տվյալներ»,-ասաց Սարգսյանը՝ հավելելով, որ Gallup ինստիտուտի կողմից Հայաստանում իրականացված սոցհարցման արդյունքները ներկայացվել են ԱՄՆ-ի Միջազգային հանրապետական ինստիտուտի կողմից։

Վարչապետը նշեց, որ նախագահի ոչ բոլոր թեկնածուներն են, մասնավորապես, ՀՅԴ-ից առաջադրված փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանը, համաձայն սոցհարցման արդյունքների հետ։

«Վստահ եմ, որ Հովհաննիսյանն իրականում չի հավատում այս հարցումների արդյունքներին, հակառակ դեպքում նա չէր շարունակի պայքարը կամ գոնե կմեղմեր իր կոշտ դիրքորոշումը»,-ասաց Սարգսյանը։

Ինչ վերաբերում է պատվիրատուներին և նրանց, ովքեր ֆինանսավորում են սոցհարցումները, ապա ինչպես հիշեցրեց վարչապետը, բոլորին հայտնի է, որ Gallup սոցիոլոգիական ինստիտուտին հարցումները պատվիրում է ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտը, իսկ ֆինանսավորում է USAID-ն։

Հայաստանում հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 3-ը Gallup ինստիտուտի կողմից ՀՀ 1200 քաղաքացիների շրջանում անցկացված սոցհարցման արդյունքներով, ներկայիս վարչապետ Սերժ Սարգսյանի թեկնածության օգտին գալիք նախագահական ընտրություններում պատրաստ է քվեարկել հարցվածների 29%-ը։

Հարցվածների 41% -ը Հայաստանի հիմնական խնդիրը համարում է գործազրկությունը, 31% -ը՝ երկրի սոցիալ-տնտեսական վիճակը, իսկ 19% -ն ընգծել է ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման կարևորությունը։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։