481.35
+0.03
565.97
-1.55
8.4
-0.01
+15
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը պետք է բուհերի կրթական մակարդակը հասցնի միջին եվրոպական չափանիշներին. վարաչպետ
15:18
26 Դեկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանը պետք է բուհերի կրթական մակարդակը հասցնի միջին եվրոպական չափանիշներին։ Այս մասին չորեքշաբթի լրագրողներին հայտարարեց  ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը՝ Երևանի պետական համալսարան կատարած այցելության ժամանակ։

«Ակնհայտ է, որ առանց գիտելիքների մենք չենք կարող լինել մրցունակ և չենք կարող զարգանալ։ Այս կապակցությամբ, առաջին հերթին, անշուշտ, անհրաժեշտ է մեր համալսարաններում բարելավել կրթության որակը, և ես արդեն բազմիցս հայտարարել եմ, որ մենք պետք է հնարավոր ամեն ինչ ձեռնարկենք, որպեսզի մեր կրթական հաստատությունները համապատասխանեն եվրոպական ուսումնական հաստատությունների գոնե միջին չափորոշիչներին»,- ասաց Սարգսյանը։

Նա նշեց, որ ՀՀ կառավարության ծրագրում արդեն ձևավորվել են այդ մոտեցումները, մասնավորապես, նշված է, որ կրթությունը և գիտությունը Հայաստանի համար առաջնային են։

«Դա, իհարկե, ծանր աշխատանք է, քանի որ եվրոպական հաստատությունները նման արդյունքի հասել են լուրջ ներդրումների և տքնաջան աշխատանքի շնորհիվ, այնուամենայնիվ, չպետք է մոռանալ, որ ընդհանուր մակարդակի բարձրացմանը զուգահեռ, մենք պետք է խրախուսենք ամենատաղանդավորներին»,- ասաց Սարգսյանը։

Վարչապետն ընդգծեց, որ պետությունը պետք է ուսանողներին խրախուսելու և ոգևորելու հնարավորություններ գտնի սեփական միջոցների հաշվին, այլ ոչ թե բարեգործների՝ ուսանողներին հնարավորություն ընձեռնելով ցուցադրել իրենց ընդունակությունները։

2008թ. ՀՀ պետբյուջեով կրթության ոլորտի ֆինանսավորմանը հատկացվել է 103 մլրդ. 684 մլն. դրամ (մոտ 341.7 մլն. դոլար), ինչը 17 մլրդ. դրամով (56 մլն. դոլար) գերազանցում է 2007թ.-ի ցուցանիշը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը:
12:15
12 Հոկտեմբերի 2017
Հայաստանը ՌԴ–ից 100 մլն դոլարի պետական արտահանման վարկ կստանա
Վարկը տրամադրվելում է տարեկան 3% տոկոսադրույքով, 15 տարի մարման ժամկետով։
16:27
09 Հոկտեմբերի 2017
Անկարան կարող է հրաժարվել С-400-ի գնումից, եթե Մոսկվան մերժի համատեղ արտադրությունը
Անկարան կարող է հրաժարվել Մոսկվայից զենիթահրթիռային С-400 կամակարգերի գնումից:
13:59
08 Հոկտեմբերի 2017
Համանախագահներ. Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են բանակցությունները վերսկսելու պատրաստակամությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաղորդագրություն են տարածել:
17:20
06 Հոկտեմբերի 2017
ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը հրաժարական է տվել
Պեդրո Ագրամունտը հեռանում է ԵԽԽՎ նախագահի պաշտոնից: