482.89
-0.16
541.32
+2.38
8.54
+0.08
+22
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի կոմպլեմենտար արտաքին քաղաքականությունը թելադրված է նրա աշխարհաքաղաքական դիրքով. ՀՀ ԱԳ նախարար
12:54
26 Դեկտեմբերի 2007

Հայաստանի կոմպլեմենտար արտաքին քաղաքականությունը թելադրված է նրա աշխարհաքաղաքական դիրքով, «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը։

«Հաշվի առնելով Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքը՝ արտաքին քաղաքականության իրականացման այլ տարբերակներ մենք չունենք՝ անկախ այն բանից, թե ով և ինչ կառաջարկի նախընտրական շրջանում և ինչպիսի դեմագոգիա կհնչի», - ասել է Վ. Օսկանյանը։

Հերթական նախագահական ընտրությունները Հայաստանը տեղի կունենան 2008 թ.-ի փետրվարի 19-ին։

Նրա խոսքերով, յուրաքանչյուր մարդ, ով կզբաղեցնի նախագահական աթոռը կամ ԱԳ նախարարի տեղը, գիտակցում է, որ սահմանափակումներն այնքան մեծ են, որ նա ստիպված կլինի վարել գրեթե նույն քաղաքականությունը, որը իրականացվում է այսօր։

«Իհարկե, կարող է տեղի ունենալ շեշտադրումների փոփոխություն, ինչպես 1998 թ.-ին տեղի ունեցած իշխանության փոփոխության ժամանակ, սակայն Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնարար փոփոխություններ չեղան։ Եթե առաջ իրականացվում էր հավասարակշռման քաղաքականություն, ապա մենք անցել ենք կոմպլեմենտար քաղաքականության», - նշել է ՀՀ ԱԳ նախարարը։

Նրա կարծիքով, այս քաղաքականությունը կարելի է շարունակել մինչ դա թույլատրում է միջազգային իրավիճակը։

«Կոմպլեմենտարիզմը՝ այսօրվա աշխարհաքաղաքական իրավիճակի արդյունքն է, և այդ իրավիճակի փոփոխության համար մենք չպետք է զոհերի գնանք, որոնք հակառակ են մեր համընդհանուր շահերին։ Մենք պետք է ճիշտ հավասարակշռություն գտնենք մեր ազգային շահերի և հարևանների հետ նորմալ հարաբերություններ ունենալու ցանկության ու ղարաբաղյան հարցի կարգավորման միջև», - ընդգծել է ՀՀ ԱԳ նախարարը։

Նրա խոսքերով, անհրաժեշտ է հաշվի առնել, որ կոմպլեմենտար քաղաքականություն Հայաստանը վարում է՝ ելնելով օբյեկտիվորեն առաջացած պայմաններից, այդ թվում նաև հարևան երկրների հետ կապված պայմաններից։

Մասնավորապես, նա նշել է, որ երկու հարևան երկրների՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանն ունի ուղիղ խնդիրներ, իսկ Իրանի և Վրաստանի հետ հաստատվել են հիանալի հարաբերություններ։

«Սակայն Վրաստանը վատ հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ և փակ է ցամաքային սահմանը, ինչն անդրադառնում է հայկական տնտեսության վրա և քաղաքական տեսակետից՝ դա մեզ դնում է բավականին ծանր իրավիճակի մեջ»,- ասել է Վ. Օսկանյանը։

Նա բացատրել է նման իրավիճակն այն հանգամանքով, որ Ռուսաստանն ու Վրաստանը, Հայաստանի հետ ունենալով հիանալի հարաբերություններ, չեն թաքցնում իրենց սպասումները հայկական կողմից՝ իրենց տաձայանությունների համատեքստում։

 «Այդ սպասումները տրամագծորեն իրար հակառակ են, և դա մեզ դնում է բավականին ծանր իրավիճակի մեջ՝ ընտրության անհրաժեշտության տեսակետից։ Այդ պատճառով կոմպլեմենտար քաղաքականությունը դառնում է ավելի հրատապ», - նշել է ՀՀ ԱԳ նախարարը։

Նա նշել է, որ նույնը վերաբերվում է նաև Իրանին։ «Մենք նորմալ հարաբերություններ ունենք Իրանի հետ, այնտեղ մենք լուծում են ռազմավարական մեծ խնդիրներ, սակայն միջուկային ծրագրի հետ կապված ԱՄՆ-ի և Արևմուտքի հետ այդ երկրի հարաբերությունների վատթարացումը դնում է մեզ բավականին բարդ իրավիճակի մեջ», - պարզաբանել է նա։

«Այսպիսով, մենք ունենք չորս հարևան։ Երկուսի հետ ունենք ուղիղ խնդիրներ, մյուս երկուսի հետ խնդիրներ չունենք, սակայն, քանի որ նրանք խնդիրներ ունեն մեզ համար կարևոր, բարեկամ երկրների հետ, ապա դա ստեղծում է բավականին բարդ մթնոլորտ։ Նման աշխարհաքաղաքական պայմաններում բացի կոմպլեմենտարիզմից արդյունավետ քաղաքականության իրականացման այլ ուղի ես չեմ տեսնում», - ասել է նա։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ: