478.85
+0.03
558.1
+0.51
7.99
-0.15
+31
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղի դերը, որպես Հայաստանի ներքին քաղաքական գործոն, կաճի նախընտրական շրջանում. Վ. Օսկանյան
11:43
26 Դեկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ղարաբաղյան խնդրի դերը, որպես Հայաստանի ներքին քաղաքական գործոն, կաճի հանրապետությունում նախագահական նախընտրական արշավի ընթացքում, ասել է Վ. Օսկանյանը «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Նրա խոսքերով, դրա նախանշաններն արդեն զգացվում են, քանի որ քաղաքական ուժերը, հատկապես ընդդիմությունը և Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը դրա մեջ շահարկման հնարավորություն են տեսնում։

Միաժամանակ Օսկանյանը նշել է, որ այդ փորձերն անհիմն են։ Նրա խոսքերով, այդ քաղաքական ուժերը չունեն բանակցային գործընթացի մասին ամբողջական տեղեկատվություն և օգտվելով նրանից, որ հայկական իշխանությունները չեն հրապարակում բանակցությունների սեղանին գտնվող փաստաթղթի պարունակությունը՝ շարունակում են պնդել, որ չկա ոչ մի տարբերություն այն բանի մեջ ինչ փորձում էր անել Տեր-Պետրոսյանը տասը տարի առաջ և ինչ արվում է այսօր։

  «Ես միանշանակ կարող եմ ասել, որ տարբերությունը զգալի է։ Դրանք անհամեմատ տարբեր փաստաթղթեր են, և նրանց միջև զուգահեռներ անցկացնելն անիմաստ է», - ասել է ՀՀ ԱԳ նախարարը։

Նրա խոսքերով, առաջ ընդհանրապես խոսքը չէր գնում Ղարաբաղի քաղաքական կարգավիճակի մասին, իսկ այսօր գործընթացի հիմքում ընկած է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման հարցը։

«Պարզապես մենք այսօր հնարավորություն չունենք հրապարակել փաստաթղթերը, քանի որ եթե մենք ենթարկվենք այդ գայթակղմանը՝ ելնելով ներքին քաղաքական խնդիրներից, ապա կտուժի բանակցային գործընթացը», - ասել է Վ. Օսկանյանը։

Հերթական նախագահական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան 2008 թ.-ի փետրվարի 19-ին։

Ընտրություններին մասնակցելու համար հանրապետության ԿԸՀ փաստաթուղթ է  ներկայացրել ինը թեկնածու, որոնց թվում են ՀՀ վարչապետ, Հայաստանի Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը, ԱԺ փոխխոսնակ, ՀԴՅ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը, «Օրինաց Երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը, Հայաստանի նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: