486.95
+0.14
513.34
-3.7
8.4
-0.03
-2
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ԱԳ նախարարը առաջընթաց է նկատում ղարաբաղյան հակամարտության բանակցություններում
11:09
26 Դեկտեմբերի 2007

ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը կարծում է, որ վերջին տարիների ընթացքում ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացքում առաջընթաց է նկատվել։

«Ղարաբաղի շուրջ Հայաստանի քաղաքականությունը չի կրում պաշտպանողական կամ հարձակողական բնույթ։ Ընթանում է բանակցային գործընթաց, գոյություն ունի փաստաթուղթ, որի շուրջ ընթանում են բանակցությունները, և այս տարիների ընթացքում բանակցություններում առաջընթաց է նկատվել», - ասել է Վ. Օսկանյանը «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Նրա խոսքերով, զուտ դիվանագիտական տեսակետից հայկական կողմը գտնվում է անհամեմատ ավելի լավ դրության մեջ, քան երկու տարի առաջ։

Մասնավորապես, ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ բանակցությունների սեղանին քննարկող փաստաթղթի մեջ ամրագրված է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։

«Այն, ինչի մասին մենք 8-10 տարի առաջ կարող էինք միայն երազել, այսօր իրականություն է, և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ինչպես նաև հակամարտության կարգավորման ընթացքի մասին տեղեկություն ունեցող միջազգային շրջանակները միանշանակ նշում են դա և տարբերություն են դնում ղարաբաղյան գործընթացի և այլ հակամարտությունների միջև», - ասել է Վ. Օսկանյանը։

Նրա խոսքերով, այսօր Ղարաբաղը չի համեմատվում հետխորհրդային տարածքում ընթացող այլ հակամարտությունների հետ՝ հաշվի առնելով բանակցությունների բովանդակությունը և ինքնորոշման սկզբունքների հիման վրա։ «Ես կարծում եմ, որ սա մեր դիվանագիտական հաջողությունն է», - ասել է Վ. Օսկանյանը։

Նրա խոսքերով, բանակցությունների սեղանին գտնվող փաստաթուղթը կողմերի ջանքերի արդյունքն է։ «Այս տարիների ընթացքում շատ բան արդեն համաձայնեցված է, սակայն կան մի շարք խնդիրներ, որոնց շուրջ դեռևս համաձայնություն ձեռք չի բերվել, այդ պատճառով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վարել են մաքոքային դիվանագիտություն՝ փորձելով կարգավորել անհամաձայնեցված հարցերը», - ասել է ՀՀ ԱԳ նախարարը։

Նա նշել է, որ Մադրիդում համանախագահները ներկայացրել են այս հարցերի շուրջ իրենց մոտեցումները՝ առաջարկելով կողմերին լուրջ քննարկել և համաձայնության գալ։

«Մենք ցանկանում ենք փաստաթուղթը հասցնել եզրափակիչ փուլի, քանի որ տարվել է լուրջ աշխատանք։ Մենք բազմաթիվ անգամ ասել ենք, որ այս փաստաթուղթը իր մեջ պարունակում է լուրջ հնարավորություններ, քանի որ հավասարակշռված է և պարունակում է ճիշտ հակակշիռներ տարբեր սկզբունքների միջև», - ընդգծել է Վ. Օսկանյանը։

Նրա խոսքերով, փաստաթուղթն անհրաժեշտ է հասցնել տրամաբանական ավարտի, որպեսզի երկու երկրների (Հայաստան և Ադրբեջան – «Նովոստի-Արմենիա») նախագահական ընտրություններից հետո չսկսել բանակցային գործընթացը զրոյից։

Միաժամանակ նախարարը նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ մոտ ժամանակներս տարածաշրջան սպասվող այցից հետո պարզ կդառնա՝ կշարունակվի բանակցային գործընթացը նրանց վերջերս արված առաջարկությունների հիման վրա թե կընդունի որևէ այլ ուղղվածություն։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը: