484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+6
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղի հակամարտության շուրջ բանակցություններում «վերջակետի» մասին խոսելը դեռ վաղ է. Վ. Օսկանյան
10:56
26 Դեկտեմբերի 2007

ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը կարծում է, որ Ղարաբաղի հակամարտության շուրջ բանակցություններում «վերջակետի» մասին խոսելը դեռ վաղ է։

«Մենք դեռևս այն դրության մեջ չենք, երբ բանակցային գործընթացում կարող ենք խոսել վերջակետի մասին։ Եթե նույնիսկ ձեռքբերվի որոշակի, սկզբունքային համաձայնություն այսօր քննարկվող փաստաթղթի շուրջ, ապա դա կդառնա միայն մեծ գործընթացի սկիզբ», - ասել է Վ. Օսկանյանը «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Նա բացատրել է դա այն հանգամանքով, որ այսօր քննարկվող 2,5 էջանոց փաստաթուղթը վերաբերվում է հակամարտության կարգավորման սկզբունքներին։ «Խաղաղ պայմանագիրը, իմ պատկերացմամբ, պետք է լինի բավականին ծավալուն փաստաթուղթ բոլոր մանրամասնություններով», - ասել է Օսկանյանը։

Նրա խոսքերով, խաղաղ պայմանագրի վրա, հակամարտության կարգավորման սկզբունքները երեք երկրերի կողմից (Հայաստան, Ղարաբաղ, Ադրբեջան – «Նովոստի-Արմենիա») հավանության արժանանալուց հետո, պետք է մանրամասնորեն աշխատեն իրավաբանները։

Օսկանյանը կարծում է, որ բանակցությունները կշարունակվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ մոտ ժամանակներս տարածաշրջան սպասվող այցից հետո, քանի որ միջնորդները, իրենց այցից հետո, դժվար թե ստանան իրենց առաջարկությունների վերաբերյալ կողմերի դրական միանշանակ պատասխանը՝ հաշվի առնելով մնացած վիճելի հարցերը։

  Միաժամանակ, ՀՀ ԱԳ նախարարը կարծում է, որ լավատեսության հիմքեր կան։ «Բանակցությունների սեղանին գտնվող փաստաթղթի մեծ մասը համաձայնեցված է, համանախագահները հավանական են համարում, որ կողմերի քաղաքական կամքի դրսևորման դեպքում՝ հնարավոր է փաստաթուղթը վերջնական տեսքի բերել, սակայն չարժե ընդունել դա որպես միանշանակ փաստ՝ հաշվի առնելով գոյություն ունեցող լուրջ խնդիրները, որոնց շուրջ բանակցությունները շարունակվելու են», - ասել է Վ. Օսկանյանը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։