486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
Երևանին անհրաժեշտ է կառավարման ավելի արդյունավետ մոդել.կարծիք
16:38
25 Դեկտեմբերի 2007

Երևանին անհրաժեշտ է կառավարման ավելի արդյունավետ մոդել։ Այս կարծիքը երեքշաբթի հանրային լսումներում հայտնեց իրավաբանական գիտությունների թեկնածու, «Երևանի մասին» նոր օրինագծի համահեղինակ Հրայր Թովմասյանը։

«Քաղաքի կառավարման ոլորտում խնդիրներ կան դեռևս 1995թ.-ից, երբ Հայաստանի առաջին Սահմանադրության համաձայն, Երևանը ստացավ մարզի կարգավիճակ, չկար միասնական համաքաղաքային բյուջե, տեղական ինքնակառավարման մարմինները ընտրովի էին, իսկ քաղաքապետին նշանակում էր նախագահը»,-ասաց նա։

Թովմասյանի կարծիքով, այս հարցերը կարող են լուծվել «Երևանի մասին» նոր օրինագծով, որի հիմքում ընկած է քաղաքի կառավարման խորհրդարանական համակարգը։ «Օրինագծով նախատեսվում է քաղաքացիների կողմից ավագանու ընտրություն, որի իրավասությունների մեջ էլ մտնելու է քաղաքի կառավարման գործառույթները»,-ասաց նա։

Փորձագետը նշեց, որ ավագանին կազմված է լինելու 65 հոգուց, որոնք ներկայացնելու են այն կուսակցությունները, որոնք ընտրություններում հատել են 7%-ի սահմանագիծը։ Թովմասյանի խոսքերով, Երևանի քաղաքապետի պաշտոնը կզբաղեցնի ավագանու ընտրություններում 50% գումարած մեկ ձայն ստացած համամասնական ցուցակի կուսակցության առաջին համարը։ «Իսկ եթե ոչ մի կուսակցություն չկարողանա հավաքել  պարզ մեծամասնություն, ապա բոլոր կուսակցությունները կկարողանան առաջադրել քաղաքապետի իրենց թեկնածուներին»,-հայտնեց նա։

Թովմասյանն ընգծեց, որ նոր օրինագիծը մի շարք կարևոր առավելություներ ունի։ «Ընտրությունների նոր կարգը կվերացնի քաղաքապետի և ավագանու միջև հակասությունները, երկու մարմիններն էլ մի թիմ կդառնան, որը կիրականացնի քաղաքի ղեկավարումը»,-նշեց նա։

Թովմասյանը հավելեց նաև, որ գործող համայնքները չեն վերացվի, այլ կվերափոխվեն վարչական մարզերի։

«Երևանի մասին նոր օրինագիծը, որը մշակվել է Տեղական ինքնակառավարման եվրոպական հռչակագրի շրջանակներում, համապատասխանում է բոլոր միջազգային չափանիշներին և կարող է օրինակ ծառայել Հայաստանի այլ քաղաքներում նման օրինագծեր մշակելու համար»,-ասաց նա։

Հայաստանի խորհրդարանը 2007թ. դեկտեմբերի 3-ին սկսել է «Երևանում տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մասին» օրինագծի քննարկումը։ Օրինագծով Երևանում մտցվում է կառավարման նոր համակարգ և փոխվում է մայրաքաղաքի անմիջական կարգավիճակը, որը առանձին մարզից անցնում է մունիցիպալ կազմավորման կարգավիճակին։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։