478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+21
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը կարող է հաջող դատաիրավական բարեփոխումների օրինակ ծառայել այլ պետությունների համար. Վճռաբեկ դատարանի նախագահ
15:08
25 Դեկտեմբերի 2007

Հայաստանը կարող է հաջող դատաիրավական բարեփոխումների օրինակ ծառայել այլ պետությունների համար։ Այս մասին երեքշաբթի լրագրողներին հայտարարեց Հայաստանի Վճռաբեկ դատարանի նախագահ Հովհաննես Մանուկյանը՝ ամփոփելով 2007 թ. դատական համակարգի գործունեության արդյունքները։

«Հայաստանը կարող է հաջող դատաիրավական բարեփոխումների անցկացման օրինակ ծառայել այլ երկրների համար։ Բարեփոխումների արդյունքում հանրապետությունում արդեն ձևավորվել է դատական համակարգի նյութատեխնիկական բազան, լուծվել են դատարանների ֆինանսավորման խնդիրները», - ասաց նա։

Նրա խոսքերով, այժմ միակ չլուծված խնդիրը շարունակում է մնալ դատավորների համար աշխատանքի արժանի վճարի ապահովումը։ Մանուկյանը համոզմունք հայտնեց, որ այդ խնդիրը ժամանակավոր բնույթ է կրում և լուծում կստանա։

Միաժամանակ Հայաստանի Վճռաբեկ դատարանի նախագահը նշեց, որ դեռևս ոչ բավարար մակարդակի վրա է գտնվում նաև դատավորների անկախության ապահովումը, հնարավոր ճնշումից նրանց պաշտպանումը։

«2007 թ.-ին անցկացված բոլոր բարեփոխումները հիմք են ստեղծել 2008 թ. հունվարի 1-ից Հայաստանի դատական նոր համակարգի գործունեության համար՝ երկրի Դատական օրենսգրքի նորմերին համապատասխան։ Այս օրենսգիրքը եզակի փաստաթուղթ է, որում ամփոփված են դատարանակազմության բոլոր մոտեցումներն ու սկզբունքները», - տեղեկացրեց նա։

2007 թ. դրական ձեռքբերումների թվում Մանուկյանը նշեց, մասնավորապես, դատական համակարգի ինտերնետ-պորտալի ստեղծումը, Արդարադատության խորհրդի կազմի փոփոխությունը, ինչն ապահովել է դատավորների առավել մեծ անկախություն։

Այժմ Հայաստանում իրականացվում է դատաիրավական բարեփոխումների երկրորդ փուլը։ Դատաիրավական բարեփոխումների 11,2 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ առաջին վարկային ծրագիրը սկսվել է 2000 թ.-ին և ավարտվել է 2006 թ. հունիսին։ Ընդ որում 10,4 միլիոն դոլար տրամադրվել է ՀԲ-ի կողմից, իսկ մնացած միջոցները հատկացրել է Հայաստանի կառավարությունը։

Դատաիրավական բարեփոխումների շրջանակում Հայաստանի դատական համակարգի անկախության երաշխավոր են ճանաչվել Սահմանադրությունը և երկրի գործող օրենքները, այլ ոչ թե նախագահը, ինչպես նախկինում էր։ Նաև ընդունվել է երկրի Դատական օրենսգիրքը, որի համաձայն Հայաստանում 2008 թ. հունվարի 1-ից կսկսվի դատական նոր համակարգի ձևավորումը։ 2008 թ. հունվարի 1-ից Հայաստանում կգործեն ընդհանուր իրավասության դատարաններ, մասնագիտացված դատարաններ, Վերաքննիչ և Վճռաբեկ դատարաններ։

Այժմ Հայաստանում գործում է եռաստիճան դատական համակարգ՝ առաջին ատյանի դատարաններ (17 դատարան, որոնցից 7-ը Երևանում), Քրեական և քաղաքացիական գործերով Վերաքննիչ դատարաններ (գտնվում է Երևանում) և Վճռաբեկ դատարան (գտնվում է Երևանում)։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: