481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+23
Եղանակը Երևանում
Հայ
2008 թ. սկզբին Հայաստանում կհաստատվի Նախադպրոցական կրթության ոլորտի զարգացման հայեցակարգը
13:43
25 Դեկտեմբերի 2007

2008 թ. հունվարի սկզբին Հայաստանում կհաստատվի Նախադպրոցական կրթության ոլորտի զարգացման հայեցակարգը։ Ինչպես երեքշաբթի Երևանում լրագրողներին հայտարարեց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, տվյալ փաստաթուղթն արդեն ներկայացվել է հանրապետության կառավարության քննարկմանը։

Նրա խոսքերով, նախադպրոցական կրթությանը ամենաքիչ ուշադրությունն է դարձվել Հայաստանի կրթության ընդհանուր համակարգում։

«Այս ոլորտում բյուջետային ֆինանսավորումը բացակայում է, այդ պատճառով էլ  ֆինանսավորումն իրականացվում է տեղական ինքնավակառավարման  մարմինների հաշվին», - պարզաբանեց նա։

Այս առնչությամբ Մկրտչյանը նշեց, որ հայեցակարգը կոչված է ծրագրեր իրականացնել այս ուղղության վերականգնման համար։

«Աշխատանքը հիմնականում տարվելու է ֆինանսավորման մեխանիզմների բացահայտման ուղղությամբ, մեր առջև խնդիր է դրված՝ շահագրգռել տեղական ֆինանսավորման մարմիններն այնպես, որպեսզի նրանք բյուջեում նախադպրոցական կրթության կազմակերպման ծախսեր ընդգրկեն», - ասաց նա։

Միաժամանակ նախարարը տեղեկացրեց, որ հաջորդ տարվանից Հայաստանում, Նախադպրոցական կրթության զարգացման հայեցակարգի շրջանակներում, կիրագործվեն երկու փորձնական ծրագրեր, որոնց հիման վրա կձևավորվեն այս բնագավառի ղեկավարման մեխանիզմները, սկզբունքները և չափորոշիչները։

ՀՀ կրթության և գիտության նախարարության տվյալների համաձայն, հանրապետությունում գործում է 768 պետական նախադպրոցական հաստատություն, որոնցից 166-ը գտնվում է Երևանում, իսկ 602-ը՝ երկրի բոլոր մարզերում։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: