481.32
+0.33
567.52
-1.39
8.41
+0.07
+4
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված արտասահմանյան բուհերում հայ ուսանողներին աջակցելու հարցերին
11:17
25 Դեկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը երկուշաթի  խորհրդակցություն է անցկացրել` արտասահմանյան առաջնակարգ  բուհերում  հայ  ուսանողների համար սովորելու հնարավորություններ ստեղծելու, աջակցելու, այնուհետև նրանց  գիտելիքներն  առավելագույն արդյունավետությամբ ի նպաստ մեր պետության ծառայեցնելու  խնդիրների վերբերյալ:

«Խոսելով  կարևորագույն այս խնդրի մասին` վարչապետը նշել է, որ  ՀՀ ազգային ժողովում ՀՀ 2008թ. բյուջեի  նախագծի քննարկման ժամանակ ևս անդրադարձ է արվել այս թեմային, մասնավորապես, կարևորվել է արտերկրի  բարձր  վարկանիշ ունեցող  բուհերում  սովորող  ՀՀ  քաղաքացիներին աջակցելու նպատակով  ՀՀ  պետական բյուջեից  որոշակի միջոցներ հատկացնելու խնդիրը»,- երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Վարչապետի խոսքերով, քանի որ կրթությունը և գիտությունը ՀՀ կառավարության    գործունեության գերակայությունների շարքում են,  հետևաբար, ըստ  նրա, այդ  հարցը  կառավարությունում  չէր կարող  ուշադրության  չարժանանալ:

Սարգսյանը նշել է, որ ոլորտի  պատասխանատուների, մասնագետների  մասնակցությամբ  հրավիրված խորհրդակցությունը նպատակ ունի լսել  նաև  նրանց կարծիքներն ու առաջարկությունները և  արդյունավետ լուծումներ գտնել հիշյալ խնդիրների համար:

Խորհրդակցության ընթացքում ներկայացվել են խնդրի լուծման  տարբեր մոտեցումներ, որոնք  ներառում են և պետական, և ոչ պետական աջակցության հնարավորություններն ու մեխանիզմները:

Ամփոփելով քննարկման արդյունքները` Սերժ Սարգսյանն առանձնացրել է հարցի լուծմանն ուղղված  երկու  մոտեցում` ընտրել արտերկրում սովորող  լավագույն ուսանողներին և աջակցել նրանց  ուսման առաջընթացին և ընտրել հանրապետության   առաջատար  բուհերի տաղանդավոր սովորողներին ու օժանդակել  նրանց, որպեսզի  վերջիններս կարողանան իրենց հնարավորությունները  լավագույնս բացահայտել:

Վարչապետը հանձնարարել է նաև ստեղծել աշխատանքային  խումբ, որը քննարկման արդյունքներից  ելնելով, երեքշաբաթյա ժամկետում  նշված   հարցերի վերաբերյալ  որոշակի առաջարկություններ կներկայացնի`  խնդրի վերաբերյալ համակողմանի  մոտեցում մշակելու  համար:

Խորհրդակցությանը մասնակցել  են ՀՀ  կրթության և գիտության  նախարար Լևոն Մկրտչյանը, ՀՀ նախագահի օգնական Վիգեն Սարգսյանը, ՀՀ առևտրի և տնտեսական  զարգացման նախարար Ներսես Երիցյանը, ՀՀ  գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, ՀՀ ԿԳՆ գիտության  կոմիտեի  նախագահ, ԵՊՀ  պրոռեկտոր  Սամվել Հարությունյանը, ՀՀ ԱԺ  գիտության, կրթության, երիտասարդության և սպորտի  հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալը, արտաքին գործերի, կրթության և գիտության  նախարարների տեղակալներ, հանրապետության մի շարք  գիտական ինստիտուտների և բուհերի  ղեկավարներ ու գիտնականներ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը:
12:15
12 Հոկտեմբերի 2017
Հայաստանը ՌԴ–ից 100 մլն դոլարի պետական արտահանման վարկ կստանա
Վարկը տրամադրվելում է տարեկան 3% տոկոսադրույքով, 15 տարի մարման ժամկետով։
16:27
09 Հոկտեմբերի 2017
Անկարան կարող է հրաժարվել С-400-ի գնումից, եթե Մոսկվան մերժի համատեղ արտադրությունը
Անկարան կարող է հրաժարվել Մոսկվայից զենիթահրթիռային С-400 կամակարգերի գնումից:
13:59
08 Հոկտեմբերի 2017
Համանախագահներ. Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են բանակցությունները վերսկսելու պատրաստակամությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաղորդագրություն են տարածել:
17:20
06 Հոկտեմբերի 2017
ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը հրաժարական է տվել
Պեդրո Ագրամունտը հեռանում է ԵԽԽՎ նախագահի պաշտոնից: