+1
Եղանակը Երևանում
Հայ
Դևիսի գավաթի Եվրո-աֆրիկյան հատվածի երրորդ ենթախմբի թենիսի մրցույթը տեղի կունենա 2008թ. Երևանում
20:07
24 Դեկտեմբերի 2007

Հայաստանի թենիսի ֆեդերացիան՝ Թենիսի միջազգային ֆեդերացիայի (ITF) հետ համատեղ 2008թ. մայիսին Դևիսի գավաթի Եվրո-աֆրիկյան հատվածի երրորդ ենթախմբում կանցկացնի տղամարդկանց ոչ պաշտոնական թիմային առաջնություն։ Այս մասին երկուշաբթի Երևանում լրագրողներին հայտնեց Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Հարություն Փամբուկյանը։

Նրա խոսքերով, Հայաստանում նման մրցույթի անցկացումը հնարավոր է դարձել 2007թ. օգոստոսին Երևանում անցկացված Դևիսի գավաթի Եվրո-աֆրիկյան հատվածի չորրորդ ենթախմբում հայկական հավաքականի նվաճած չորս հաղթանակներից հետո։

«Լավ խաղի արդյունքում հայկական հավաքականը մտել է Դևիսի գավաթի երրորդ ենթախումբ»,-հավելեց Փամբուկյանը։

Նա ասաց, որ ITF-ի առաջարկով, Դևիսի գավաթի Եվրո-աֆրիկյան հատվածի չորրորդ ենթախմբի ոչ պաշտոնական թիմային առաջնությունը ևս կանցկացվի Երևանում։

«Երկու ենթախմբերի մրցույթների անկացումը մեկ տարածքում Դևիսի գավաթի պատմության մեջ աննախադեպ իրադարձություն է»,-հավելեց նա։

Դևիսի գավաթի Եվրո-աֆրիկյան հատվածի չորրորորդ ենթախմբում, որն անցկացվեց այս տարվա օգոստոսին Երևանում, հայկական հավաքականը խաղացել է Անդորրայի, Ռուանդայի, Չեռնոգորիայի և Բոտսվանայի հավաքականների հետ։ Հայաստանի հավաքականի կազմում հանդես են եկել Հայկ Զորանյանը, Աշոտ Գևորգյանը, Հարություն Սոֆյանը և Հովհաննես Դավթյանը։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։