486.95
+0.14
513.34
-3.7
8.4
-0.03
-3
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախագահի թեկնածու Մելիքյանի ծրագրի գլխավոր հարցերը Ղարաբաղի հարցն է և սոցիալական հիմնախնդիրները
16:11
24 Դեկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի առաջիկա նախագահական ընտրություններին ԼՂՀ նախագահի նախկին խորհրդական Արման Մելիքյանը, որն առաջադրվել  է Հայաստանի նախագահի պաշտոնում, մտադիր է հանդես գալ Ղարաբաղի հարցի և Հայաստանի սոցիալական հիմնախնդիրների լուծման ծրագրով։

«Ես երկար ժամանակ հետևել եմ նախընտրական գործընթացներին և որոշում եմ ընդունել առաջադրվել Հայաստանի նախագահի պաշտոնում միայն այն ժամանակ, երբ պարզ դարձավ, որ թեկնածուներից ոչ մեկը չունի այն մոտեցումները, որոնք առաջարկում եմ ես՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրում»,- երկուշաբթի մամուլի ասուլիսում նշեց Մելիքյանը։

Նա հայտարարեց, որ իր ծրագրում ներկայացնելու է ինչպես Հայաստանի ներքին խնդիրների լուծման, այնպես էլ Ղարաբաղի հարցի կարգավորման մոտեցումները։

«Գլխավոր խնդիրն, իհարկե, երկրի ներքին դրությունն է։ Որքան էլ  դրական լուծենք Արցախի հարցը, մենք չեն կարող ուժեղ պետություն լինել՝ առանց սոցիալական կայունություն ապահովելու»,- հայտարարեց նա։

Մելիքյանը կարծում է, որ նախագահական ընտրություններին իրեն կաջակցեն այն քաղաքացիները, որոնք դեմ են Ղարաբաղի ազատագրական պատերազմի ընթացքում հայկական զինված միավորումների հսկողության տակ անցած տարածքների վերադարձին, ինչպես նաև Ադրբեջանից փախստականները։

Իր պոտենցիալ ընտրազանգվածի թվում նա նշեց նաև այն անձանց, ովքեր ցանկանում են ապրել մի երկրում, որտեղ հարգում են օրենքը, ով ցանկանում է իրեն զգալ երկրի լիիրավ քաղաքացի և մարդիկ, ովքեր դեմ են երկրի կառավարման կոռուպցիոն համակարգին։

Նախագահական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան 2008թ. փետրվարի 19-ին։ ՀՀ ԿԸՀ՝ որպես նախագահի թեկնածու գրանցվելու համար անհրաժեշտ փաստաղթերը ներկայացրել են՝ ՀՀ վարչապետ, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը, նախկին վարչապետ, Ազգային ժողովրդավարական միություն կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանը, ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը, «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը, Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը և ԼՂՀ նախագահի նախկին խորհրդական Արման Մելիքյանը։

ԿԸՀ-ն նախագահի թեկնածուներին կգրանցի 2007թ. դեկտեմբերի 31-ից մինչև 2008թ. հունվարի 20-ը։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։