-3
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղի հարցում Հայաստանի քաղաքականությունն ընտրություններից հետո պետք է ավելի հարձակողական բնույթ ստանա. քաղաքագետ
15:43
24 Դեկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/.Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Հայաստանի արտաքին քաղաքականությունը նախագահական ընտրություններից հետո պետք է ավելի հարձակողական բնույթ ստանա։ Այս մասին երկուշաբթի լրագրողներին հայտնեց քաղաքագետ, փորձագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը։

«Անհրաժեշտ է զրոյացնել ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացի բոլոր նախկին զարգացումները և այդ ուղղությամբ սկսել նոր քաղաքականություն վարել, որի բոլոր բաղադրիչները հարձակողական բնույթ կկրեն»,-ասաց նա։

Նրա խոսքերով, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ Ռոբերտ Քոչարյանի և Իլհամ Ալիևի հունիսյան հանդիպումը վերջակետ դրեց 2007թ. ղարաբաղյան բանակցային գործընթացում, քանի որ այժմ բոլորը սպասում են Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երեք երկրներից երկուսի՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների արդյունքներին։

Քաղաքագետը նշեց, որ այդ հանդիպումից հետո Ադրբեջանն էլ ավելի խստացրեց իր դիրքերը, իսկ հայկական կողմից սկսեցին ավելի մեղմ հայտարարություններ հնչել։

«Նման իրավիճակն անհանգստության առիթ է տալիս, քանի որ Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունների հիմքում ընկած են նավթադոլարները և այդ երկրի ռազմական բյուջեի կտրուկ աճը, իսկ Հայատսանի մեղմ և խաղաղարար հայտարարություններն, ամենայն հավանականությամբ, մեր կոմպլեմենտար արտաքին քաղաքականության արդյունքն են»,-ընգծեց նա։

Մելիք-Շահնազարյանը կարծում է, որ Հայաստանը բավականաչափ բազա ունի՝        արտաքին քաղաքականությանը հարձակողական բնույթ հաղորդելու համար։

«Մենք Լեռնային Ղարաբաղի խաղաղ գոյության 15-ամյա փորձ ունենք, կան միջազգային օրենքներ, որոնք նպաստում են Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչմանը, մենք մարտունակ բանակ ունենք, որն ի վիճակի է պաշտպանել Հայաստանի սահմանները, վերջապես, աշխարհում նախադեպեր կան, այդ թվում՝ Կոսովոն, Մերձդնեստրը, Աբխազիան և Հյուսիսային Օսեթիան»,-ասաց նա։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։
18:03
01 Հունվարի 2017
Լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի լիազորությունների ժամկետը. նրան կփոխարինի քարտուղարի տեղակալը
Նախօրեին լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների ժամկետը։
11:23
26 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: