483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
+3
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում անհրաժեշտ է բարձրացնել երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակության մակարդակը. Պաշտպանության նախարար
11:14
24 Դեկտեմբերի 2007

ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը կարծում է, որ հայ երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակությունն անհրաժեշտ է բարձրացնել որակական նոր մակարդակի։

«Երիտասարդ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության մակարդակը և ռազմական տարրական պատրաստվածության ներկայիս վիճակն այն հարցերն են, որոնք անհանգստացնում են մեզ բոլորիս, և միայն միասնական ջանքերով հնարավոր է բարձրացնել դրանք որակական նոր մակարդակի վրա», - ասել է Հարությունյանը շաբաթ տեղի ունեցող խորհրդակցության ժամանակ, որը նվիրված էր երիտասարդ սերնդի նախնական ռազմական պատրաստվածությանը։

Նրա խոսքերով, զորակոչիկ երիտասարդների որոշակի մասը զինվորական ծառայության է անցնում անպատրաստ, ինչը նախնական ռազմական կյանքի սխալ կազմակերպման արդյունքն է։


«Դա մեզ մտածելու և անհանգստության առիթ է տալիս, և մենք կարծում ենք, որ այստեղ դեռ շատ բան կա անելու», - նշել է պաշտպանության նախարարը։

Նրա խոսքերով, ապագա զորակոչիկների մոտ անհրաժեշտ է ձևավորել արժանապատվության զգացում, վճռականություն, ռազմական հոգի, դժվարությունները հաղթահարելու ընդունակություն։

«Հայկական բանակի մարտունակությունը օրառօր աճում է, և այն ավելի շատ կամրապնդվի, եթե ապագա զինվորների ձևավորման հետ կապված խնդրի լուծումը չբախվի զորակոչիկների ռազմական նախնական անպատրաստվածության հետ», - ասել է Հարությունյանը։

Նրա խոսքերով, հանրակրթական դպրոցներում, մասնագիտական-տեխնիկական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակության աշխատանքները պետք է իրականացվեն այն հանգամանքի գիտակցմամբ, որ դրանք անհրաժեշտ է համալրել ինտելեկտուալ, հոգևոր, գեղագիտական և ֆիզիկական բաղկացուցիչով։

ՀՀ պաշտպանության նախարարը հույս է հայտնել, որ կարծիքների անկեղծ փոխանակման մթնոլորտում տեղի ունեցած միջոցառումը կնպաստի նոր արդյունավետ լուծումների որոնմանը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հնարավորությունը չի բացառվում. Նալբանդյան
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը չի բացառվում:
16:43
09 Դեկտեմբերի 2016
Նախագահ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը
ՀՀ նախագահ, Հայաստանի իշխող կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
16:32
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի առաջին նախագահը կգլխավորի ՀԱԿ–ի ցուցակը 2017թ.–ի ընտրություններում. խմբակցության ղեկավար
Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը: