482.36
-0.38
568.99
-1.66
8.19
-0.05
-1
Եղանակը Երևանում
Հայ
Ֆրանսիայում Հայաստանի դեսպանը հայտնի դաշնակահար Եվգենի Կիսինին շնորհել է Ֆրիտյոֆ Նանսենի մեդալը
19:30
21 Դեկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ֆրանսիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Էդուրարդ Նալբանդյանը Փարիզում  աշխարհահռչակ դաշնակահար  Եվգենի Կիսինին շնորհել է Ֆրիտյոֆ Նանսենի ոսկե մեդալը։

Ինչպես ուրբաթ հայտնեցին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը ՀՀ ԱԳՆ մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մեդալը դաշնակահարին է տրվել Ֆրիտյոֆ Նանսենի հիմնադրամի կողմից լայն հասարակական գործունեության և համամարդկային արժեքներին հավատարմ լինելու համար։

«Բարեկամը ճանաչվում է դժվարին պահին։ Սպիտակի երկրաշարժից հետո Դուք բազմաթիվ անգամ բարեգործական համերգներ եք տվել հօգուտ երկրաշարժից տուժածների, հատկապես երեխաների: և այս հուշամեդալը խորհրդանշում է ոչ միայն Ձեր տաղանդի հանդեպ հիացմունքը, այլ նաև մեր երախտագիտությունը հանդեպ Ձեր հոգու մեծության»,-դիմելով դաշնակահարին՝ ասել է Նալբանդյանը։

Մեծ դաշնակահարի պատվին կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը հայ կոմպոզիտորների գործերի կատարումով հանդես է եկել հայտնի դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանը:

Հանդիսությանը ներկա են գտնվել Փարիզահայ հասարակության և արտիստական աշխարհի ներկայացուցիչներ, ինչպես նաև Կիսինի ծնողները և ուսուցիչը:

Պատանի Կիսինը համերգաշրջանով Հայաստան է այցելել 1984թ. և պահպանել ջերմ հիշողություններ: 1988թ. երկրաշարժի լուրը նա ստացել է Իտալիայում, ուր նա հանդես էր գալիս համերգներով: Այդ օրվանից սկսած նա բազմաթիվ բարեգործական համերգներ է տվել, որոնց հասույթները նվիրել է «Հայաստանի երեխաներ» հիմնադրամին, Սպիտակի ծնողազուրկ երեխաներին: Այդ հասույթներից ֆինանսավորվել է նաև Հայաստանի սեյսմիկ կայանը, կառուցվել Գյումրիի գիմնազիան և համալրվել նորագույն համակարգիչներով:--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:47
16 Դեկտեմբերի 2017
Արձանագրությունների ստորագրումից հետո էլ, այսօր էլ գնդակը թուրքական կիսադաշտում է. ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածելցյուրիխյան արձանագրությունների վերաբերյալ Թուրքիայի վերջին հայտարարության վերաբերյալ:
17:36
15 Դեկտեմբերի 2017
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը խոսել է ԵՄ–ի հետ ստորագրված համաձայնագրի դրական կողմերի մասին
Նա ընդգծեց նաև, որ հայկական իշխանությունները գործադրում են անհրաժեշտ բոլոր ջանքերը, որպեսզի երկրի քաղաքացիները ավելի շուտ զգան համաձայնագրի դրական ազդեցությունը:
13:09
15 Դեկտեմբերի 2017
Թուրք լրագրողը հարձակվել է հայ քաղաքագետի վրա «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում (ՎԻԴԵՈ)
Թուրք լրագրողը «Զվեզդա» հեռուստաալիքի «Process» (Процесс) հաղորդման ժամանակ հարձակվել է հայ քաղաքագետ Սարգիս Ծատուրյանի վրա:
20:09
14 Դեկտեմբերի 2017
Հայաստանի դիրքորոշումը հայ–թուրքական արձանագրությունների հարցում անփոփոխ է. ԱԳՆ
Հայաստանի դիրքորոշումը Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման արձանագրությունների հարցում անփոփոխ է մնում:
19:21
14 Դեկտեմբերի 2017
Թուրքիան հայտարարել է, որ հավատարիմ է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրություններին
Թուրքիան պահպանում է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրությունների նկատմամբ իր հավատարմությունը:
15:29
13 Դեկտեմբերի 2017
Հայաստանը 2018–ը գարունը կդիմավորի առանց հայ-թուրքական արձանագրությունների. ԱԳՆ
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008 թ.–ի աշնանը նախաձեռնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։