482.13
-0.46
538.83
-4.47
8.55
+0.02
+17
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախագահը հանդիպել է ռուսական ալմաստ արտահանող «ԱԼՌՈՍԱ» ընկերության ղեկավարի հետ
18:55
21 Դեկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և ռուսական ալմաստ արտահանող «ԱԼՌՈՍԱ» ընկերության նախագահ Սերգեյ Վիբորնովը ուրբաթ քննարկել են այս ոլորտում հայկական ձեռնարկությունների հետ համագործակցության հարցերը։

«Հանդիպման ընթացքում Քոչարյանը նշել է, որ համագործակցության զարգացումը զգալիորեն կնպաստի հայկական ակնագործության և զարդագործության ավանդական ներուժն առավելագույնս իրացնելուն»,- «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեցին ՀՀ նախագահի լրատվական ծառայությունից։

Իր հերթին, Վիբորնովը նշել է, որ իր ղեկավարած ընկերությունը ուսումնասիրել է հայկական ադամանդագործական ընկերությունների արտադրական և ֆինանսական հնարավորությունները, նրանց տեխնոլոգիական զինվածությունը և արտադրանքի որակական ցուցանիշները։

Նա վստահություն է հայտնել, որ հայկական ձեռնարկությունների հետ գործընկերությունն ընդլայնելու  լիարժեք նախադրյալներ կան։

2007թ. օգոստոսի 6-ին Երևանում ստորագրվել է պայմանագիր Հայաստանի կառավարության և Ռուսաստանի «Ալռոսա» ալմաստ արտահանող ընկերության միջև ադամանդամշակման և ակնագործության ոլորտներում համագործակցելու վերաբերյալ։ Համաձայնագրով նախատեսվում է Հայաստան ներմուծել ռուսական ալմաստի հումք՝ մշակման և արտահանման նպատակով։ Ըստ համաձայնագրի հայկական ձեռնարկությունները մշակելու են 0,30-ից 1,5 կարատ ալմաստի հումքը, որոնք տնտեսապես նպատակահարմար չէ մշակել Ռուսաստանում։

Ռուսաստանը ալմաստի հումքի ամենախոշոր մատակակարներից է։ Ադամանդի ընդհանուր արտահանման մեկ երրորդը Ռուսաստանինն է։ Հայաստանը ադամանդամշակման մասնագետների մեծ ներուժ ունի, որոնք ընդունակ են տարեկան մշակել 1 մլն. կարատ։

«ԱԼՌՈՍԱ» ԱՁ-ն ադամանդ արտահանող աշխարհի խոշորագույն ձեռնարկություններից է, նրա մասնաբաժինը համաշխարհային արտահանման մեջ հասնում է 25%-ի։ «ԱԼՌՈՍԱ» խումբը 2006-ին իրացրել է 2,86 մլրդ. դոլարի արտադրանք, այդ թվում՝ 141,1 մլրդ. դոլարի ադամանդ։

«ԱԼՌՈՍԱ»-ի բաժնետերերն են «Ռոսիմուշչեստվոն»՝ 37%, ֆիզիկական և իրավաբանական անձինք՝ 23%։ Յակուտիայի 8 ուլուսներին է պատկանում ձեռնարկության արժեթղթերի ևս 8%-ը։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։