485.33
+0.37
572.16
-1.31
8.2
-0.02
+1
Եղանակը Երևանում
Հայ
«ԱԼՌՈՍԱ»-ն հեռանկարային է համարում հայկական ակնագործական ձեռնարկությունների հետ համագործակցությունը
18:49
21 Դեկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ռուսական ալմաստ արտահանող «ԱԼՌՈՍԱ» ընկերությունը հեռանկարային է համարում հայկական ակնագործական ձեռնարկությունների հետ համագործակցությունը, ուրաբթ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը հայտարարել է «ԱԼՌՈՍԱ»-յի նախագահ Սերգեյ Վիբորնովը։

Ինչպես «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեցին ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Վիբորնովը նշել է, որ «ԱԼՌՈՍԱ»-ն արդեն հստակ պատկերացում ունի այս ոլորտում գործող հայկական ձեռնարկությունների մասին և փոխգործակցության լավ հեռանկարներ է տեսնում։

Ռուսական ընկերության նախագահը տեղեկացրել է, որ «ԱԼՌՈՍԱ»-ԲԲԸ-ի փորձագետներից և ոլորտի ռուսական առաջատար ոսկերչական ընկերությունների ներկայացուցիչներից բաղկացած աշխատանքային խումբն այս ընթացքում համապատասխան պայմանագրերի նախապատրաստման և ստորագրման նպատակով, արդեն իսկ ուսումնասիրել է հայկական ադամանդագործական ձեռնարկությունների հնարավորությունները, այդ թվում` տեխնոլոգիական զինվածությունը, թողարկված արտադրանքի որակական ցուցանիշները և այլն:

Վիբորնովը ՀՀ վարչապետին ներկայացրել է աշխատանքների ընթացքը` ակնագործության և ոսկեգործության բնագավառում հայ-ռուսական համագործակցության վերահաստատման նպատակով այս տարվա  օգոստոսին ՀՀ կառավարության հետ «ԱԼՌՈՍԱ»-ի համագործակցության պայմանագրի կնքումից հետո: Պայմանագրով նախատեսված է վերոնշյալ ընկերության կողմից վերամշակման նպատակով հումքի մատակարարում հայկական ընկերություններին` դրանք այնուհետ «ԱԼՌՈՍԱ»-ի հանձնարարությամբ ռուսական կամ հայկական ոսկերչական ընկերություններին վաճառելու համար:

2007թ. օգոստոսի 6-ին Երևանում ստորագրվել է պայմանագիր Հայաստանի կառավարության և Ռուսաստանի «Ալռոսա» ալմաստ արտահանող ընկերության միջև ադամանդամշակման և ակնագործության ոլորտներում համագործակցելու վերաբերյալ։ Համաձայնագրով նախատեսվում է Հայաստան ներմուծել ռուսական ալմաստի հումք՝ մշակման և արտահանման նպատակով։

Ըստ համաձայնագրի հայկական ձեռնարկությունները մշակելու են 0,30-ից 1,5 կարատ ալմաստի հումքը, որոնք տնտեսապես նպատակահարմար չէ մշակել Ռուսաստանում։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։
20:26
27 Նոյեմբերի 2017
Հանրապետության քաղաքացիները կզգան Հայաստան–ԵՄ համաձայնագրի օգուտը. Սվիտալսկի
Հայաստանի քաղաքացիները ժամանակի ընթացքում կզգան Հայաստան–Եվրամիություն համաձայնագրի օգուտը։
19:29
24 Նոյեմբերի 2017
Հայաստանն ու ԵՄ–ն ստորագրեցին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը. ԼՐԱՑՎԱԾ
Փաստաթուղթը ձևավորում է նոր հարթակ Հայաստան–ԵՄ քաղաքական և տնտեսական համագործակցության ամրապնդման համար: