481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+22
Եղանակը Երևանում
Հայ
Ներկայիս հայ-թուրքական սահմանը պետք է վերանայվի. դաշնակցություն
18:22
21 Դեկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ներկայիս հայ-թուրքական սահմանը պետք է վերանայվի։ Այս մասին ուրբաթ մամուլի ասուլիսում հայտարարեց «Հայ դատի» կենտրոնական գրասենյակի տնօրեն և ՀՅԴ բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը։

«Այսօր Հայաստանի և Թուրքիայի միջև փաստացի առկա սահմանը չունի իրավական հիմք։ Ղարսի պայմանագիրը, որով գծվել են այս սահմանները չունի իրավաբանական ուժ, այդ պատճառով Հայաստանը և Թուրքիան պետք է կարգավորեն այս հարցը»,-ասաց նա։

Մանոյանի խոսքերով, սահմանի նման իրավական հիմք պետք է ծառայի Սևրի պայմանագիրը։

Նա պարզաբանեց, որ հայ-թուրքական սահմանի ճշգրտման անհրաժեշտությունն առաջացել է Հայաստանի անկախությունից հետո։

«Մինչ այդ Հայաստանը գտնվել է ԽՍՀՄ-ի կազմում և հնարավորություն չի ունեցել պնդել այդ բանը։ Այն բանից հետո, երբ անկախ Հայաստանը դարձավ Առաջին հանրապետության իրավահաջորդը, Սևրի դաշնագիրն անմիջապես ուժի մեջ մտավ և միակ փաստաթուղթն է, որով կարելի է հստակեցնել սահմանները»,-հայտնեց նա։

Մանոյանը նկատեց նաև, որ այս տարածքային խնդիրն առաջինը կամ վերջինը չէ համաշխարհային պրակտիկայում, այդ թվում և Թուրքիան, որը մյուս հարևանների հետ ևս համանման խնդիրներ ունի։ Բացի այդ, ըստ նրա, սահմանների ճշգրտման հայկական կողմի պահանջը կարող է դառնալ թուրքերի պահանջների հակակշիռը, որոնք իրենց իրավունք են վերապահում հայերից զիջումներ պահանջել։

Թուրքիայի և Առաջին համաշխարհային պատերազմում հաղթած երկրների միջև Սևրի պայմանագիրը ստորագրվել է 1920թ. օգոստոսի 10-ին։ Հայաստանի կողմից պայմանագիրը ստորագրել է կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ավետիս Ահարոնյանը։ Սևրի դաշնագրի 80-93-րդ կետերը վերաբերել են Հայաստանին։ Սուլթանական Թուրքիան ստիպված է եղել ճանաչել Հայաստանը «ազատ և անկախ պետություն»։ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի հաշտարար որոշմամբ Հայաստանի կազմի մեջ է մտել գրեթե ողջ Էրզրումի վիլայեթը, Վանի և Բիթլիսի վիլայեթների երկու երրորդը, Տրապիզոնի վիլայեթի մեծ մասը։ Տրապիզոնի նավահանգիստն անցնում էր Հայաստանին։

Այսպիսով, Հայաստանը ելք էր ստանում Սև ծով։ Հայաստանին վերադարձվող տարածքները կազմում էին 100 հազ. քառ. կմ.։ Միասնական Հայաստանը կներառեր 160 հազ. քառ կմ. տարածք՝ ներկայից 29 հազարի փոխարեն։

Ղարսի պայմանագիրը կնքվել է 1921թ. հոկտեմբերի 13-ին քեմալական Թուրքիայի և Անդրկովկասի խորհրդային հանրապետությունների կողմից։ Պայմանագրով հստակեցվում էր Թուրքիայի և Անդրկովկասյան հանրապետությունների սահմանը։

Պայմանագրի 5-րդ հոդվածի համաձայն, Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունները համաձայնում էին, որ Նախիջևանի մարզն առանձին ինքնավար հանրապետություն էդառնում Ադրբեջանի կազմում։ Ղարսի պայմանագիրը հիմնականում կրկնում էր  1921թ. Մոսկվայի պայմանագրի դրույթները, որը ոտնահարում էր Հայաստանի կենսական շահերը։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: