484
-0.04
526.01
+2.91
8.52
+0.08
+6
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսական «ԱԼՌՈՍԱ» ընկերությունն ընդլայնում է համագործակցությունը Հայաստանի ակնագործական ձեռնարկությունների հետ
18:09
21 Դեկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ռուսական ալմաստ արտահանող «ԱԼՌՈՍԱ» ընկերությունը պատարստ է ընդլայնել  համագործակցությունը Հայաստանի քարամշակող ձեռնարկությունների հետ։ Այս մասին ուրբաթ Երևանում լրագրողներին հայտարարեց «ԱԼՌՈՍԱ» ընկերության փոխնախագահ Սերգեյ Ուլինը։

«Համագործակցության զարգացումը կարող է ընթանալ երկու ուղղություններով՝ մեր կողմից մատակարարվող ալմաստի հումքի մշակման գործընթացում արդեն ներգրավված ընկերությունների արտադրության ծավալի մեծացում, ինչպես նաև նրանց նոր ձեռնարկությունների միացման գծով, որոնք մեկ տարվա ընթացքում կարող են իրենց բիզնեսը հասցնել շուկայական ստանդարտների մակարդակին»,- ասաց նա։

Այս կապակցությամբ նա նշեց, որ «ԱԼՌՈՍԱ» ընկերությունը միանման պահանջներ է ներկայացնում իր բոլոր գործընկերներին, որոնք «բացարձակապես շուկայական են»։

«Այս փուլում տվյալ պահանջներին ի վիճակի եղան համաձայնել միայն հայկական չորս ակնագործական ձեռնարկություններ»,- պարզաբանեց նա։

Իր հերթին, ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյանն ասաց, որ «ԱԼՌՈՍԱ» ընկերության հետ գործընկերության սկիզբը յուրօրինակ մարտահրավեր է հայկական ձեռնարկություններին՝ արտադրական գործընթացը և արտադրողականությունը բարձրացնելու գծով։

«Հայաստանում ստեղծվում են համագործակցության հնարավորություններ, որոնցից կարող է օգտվել ցանկացած ակնագործական ձեռնարկություն։ Դրա համար նրանց անհրաժեշտ է կատարել որոշակի ներքին վերակազմավորում և փոխել գործարարության աշխարհայացքը»,- հայտարարեց նա։

«ԱԼՌՈՍԱ»-յի փորձագետները 2007թ. հոկտեմբերին տեսչական աշխատանքներ են կատարել և գնահատել են հայկական 23 ակնագործական ընկերությունների հնարավորությունները, որի հիման վրա ընտրվել են չորս ձեռնարկություններ՝ «Դայմոտեկ» ՓԲԸ, «Արևակն», DCA և «Յուկոս» ձեռնարկությունները, որոնք մշակելու են ալմաստի հումք, որը 2007թ. դեկտեմբերին Հայաստան է առաքել «ԱԼՌՈՍԱ» ընկերությունը՝ ավելի քան 1 մլն. դոլար ծավալով։

2007թ. դեկտեմբերի վերջին ռուսական ալմաստ արտահանող «ԱԼՌՈՍԱ» ընկերությունը առաջին անգամ Հայաստանին մատակարարեց ալմաստի հումքի համաձայնեցված տեսականին՝ 1 մլն. դոլար ծավալով։

2007թ. օգոստոսի 6-ին Երևանում ստորագրվել է պայմանագիր Հայաստանի կառավարության և Ռուսաստանի «Ալռոսա» ալմաստ արտահանող ընկերության միջև ադամանդամշակման և ակնագործության ոլորտներում համագործակցելու վերաբերյալ։ Համաձայնագրով նախատեսվում է Հայաստան ներմուծել ռուսական ալմաստի հումք՝ մշակման և արտահանման նպատակով։ Ըստ համաձայնագրի հայկական ձեռնարկությունները մշակելու են 0,30-ից 1,5 կարատ ալմաստի հումքը, որոնք տնտեսապես նպատակահարմար չէ մշակել Ռուսաստանում։

Ռուսաստանը ալմաստի հումքի ամենախոշոր մատակակարներից է։ Ադամանդի ընդհանուր արտահանման մեկ երրորդը Ռուսաստանինն է։ Հայաստանը ադամանդամշակման մասնագետների մեծ ներուժ ունի, որոնք ընդունակ են տարեկան մշակել 1 մլն. կարատ։

«ԱԼՌՈՍԱ» ԱՁ-ն ադամանդ արտահանող աշխարհի խոշորագույն ձեռնարկություններից է, նրա մասնաբաժինը համաշխարհային արտահանման մեջ հասնում է 25%-ի։ «ԱԼՌՈՍԱ» խումբը 2006-ին իրացրել է 2,86 մլրդ. դոլարի արտադրանք, այդ թվում՝ 141,1 մլրդ. դոլարի ադամանդ։

«ԱԼՌՈՍԱ»-ի բաժնետերերն են «Ռոսիմուշչեստվոն»՝ 37%, ֆիզիկական և իրավաբանական անձինք՝ 23%։ Յակուտիայի 8 ուլուսներին է պատկանում ձեռնարկության արժեթղթերի ևս 8%-ը։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։