478.73
-0.03
561.07
+4.18
8.06
+0.07
+33
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում տեղի կունենա ՀՅԴ ԱՊՀ երկրների երիտասարդական կառույցների խորհրդաժողովը
14:33
21 Դեկտեմբերի 2007

2007 թ. դեկտեմբերի 21-23-ը Ծաղկաձորում տեղի կունենա ՀՅԴ ԱՊՀ երկրների երիտասարդական և ուսանողական կազմակերպությունների խորհրդաժողովը։

Ինչպես ուրբաթ Երևանում խորհրդաժողովի բացման ժամանակ նշեց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանը, խորհրդաժողովը թույլ կտա կուսակցության երիտասարդ անդամներին հաղորդակցվել ՀՅԴ ավանդույթների և կազմակերպչական ամուր սկզբունքների հետ։

«Դաշնակցություն կուսակցությունը հայտնի է իր փորձով և իր կառույցների նկատմամբ ավադնույթներով, իսկ ձեզ անհրաժեշտ է ապահովել այդ ավանդույթների հաջորդականությունը», - ասաց Հովհաննիսյանը։

ՀՅԴ Բյուրոյի անդամը նշեց, որ կազմակերպված հայությունը հզոր ուժ է, և դա ապացուցվում է նրանով, որ Արևմտյան Եվրոպայի երկրներում քանակով հայերին գերազանցող թուրքերը չեն կարողանում դիմակայել Օսմանյան Թուրքիայում 1915 թ. Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման համար հայկական համայնքների  մղած պայքարում։

«ԽՍՀՄ-ի փլուզումից հետո հետխորհրդային տարածքում ձևավորվեցին հայկական նոր համայնքներ, և այժմ նրանց խնդիրների լուծման համար մեր առջև կանգնած է այդ երկրներում հայերի միավորման խնդիրը։ Այնտեղ, որտեղ մենք դեռևս չենք կարողացել ստեղծել Դաշնակցության կուսակցական կառույցներ, հայերը իրենց հիմնահարցերի լուծման ժամանակ բախվում են խնդիրների հետ», - ասաց Հովհաննիսյանը։

Նա ընդգծեց, որ այդ տեսակետից շատ կարևոր է Համագործակցության տարածքում նոր առաջնային կազմակերպությունների ձևավորումը։

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» երիտասարդական ուսանողական միության նախագահ Վահե Սարգսյանն իր հերթին նշեց, որ այսօր կարևոր է ճիշտ ձևակերպել գոյություն ունեցող խնդիրները և գտնել դրանց լուծման ուղիները։ «Մեզ անհրաժեշտ է որքան հնարավոր է շուտ տեսականից անցնել գործնականի՝ ԱՊՀ երկրների հայերի խնդիրները լուծելու համար», - ասաց Սարգսյանը։

Հայ հեղափոխական դաշնակցությունը հայկական ամենահին կուսակցություններից է, որը հիմնադրվել է 1890թ.։ Կուսակցությունը  Սոցինտեռնի անդամ է։

ՀՅԴ Հայաստանի  ներկայացուցչությունն ունի 7 հազար անդամ, իսկ կուսակցության արտասահմանյան մամիննեում կա մոտ 25 հազ. մարդ։ Թվով 4-րդ խորհրդարանում ՀՅԴ խմբակցությունը ներկայացնում են 16 պատգամավորներ, իսկ ՀՀ կառավարությունում կուսակցությունն ունի երեք նախարար։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։