486.7
-0.08
515.12
-0.38
8.43
+0.02
+6
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանը դարձել է Հայաստանի ներդրումային համար առաջին գործընկերը
13:43
21 Դեկտեմբերի 2007

Ռուսաստանը դարձել է Հայաստանի ներդրումային համար առաջին գործընկերը, ուրբաթ մամուլի ասուլիսում հայտարարեց «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ գլխավոր տնօրեն Տիգրան Դավթյանը։

«Ինչպես և ենթադրվում էր, Ռուսաստանը Հայաստանի համար դարձել է ներդրումային համար մեկ գործընկերը, ընդ որում նա վստահորեն զբաղեցնում է այս դիրքը», - ասաց նա։

Դավթյանի խոսքերով, 2007 թ.-ին ներդրումների աճի զգալի բաժինը ապահովվել է ռուսական ներդրումների հաշվին։ «Ռուսաստանի Դաշնությունը բավականին կայուն և հստակ զբաղեցնում է առաջին տեղը՝ առաջ անցնելով Եվրամիության երկրներից։ Համոզված եմ, որ այդ դինամիկան կշարունակվի», - ասաց «Զարգացման հայկական գործակալություն» (ԶՀԳ) ընկերության գլխավոր տնօրենը։

Միաժամանակ Դավթյանը նշեց, որ ներդրումների դինամիկան «բավականին լավն է, և մինչև 2007 թ. վերջը արտասահմանյան ներդրումների ծավալը դեպի Հայաստան կհասնի 600-700 միլիոն դոլարի։ Նրա խոսքերով, երկիրը աստիճանաբար մոտենում է ցանկալի սահմանագծին՝ 1 միլիարդ դոլարի։

Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, 2007 թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Ռուսաստանից ուղղակի ներդրումների հոսքը դեպի Հայաստանի տնտեսության իրական հատված, 2006 թ. հունվար-սեպտեմբեր ամիսների համեմատ, ավելացել է 63,2 անգամ և կազմել է 101,6 միլիոն դոլար։ Միաժամանակ, Հայաստանի իրական հատված կատարված ռուսական ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է 175,9 միլիոն դոլար՝ ավելանալով 5,1 անգամ։

Վիճակագրական տվյալների համաձայն, Հայաստանի իրական հատված արված արտասահմանյան ողջ ներդրումներից Ռուսաստանի ներդրողներին բաժին է հասել 37,4 տոկոսը և ուղղակի ներդրումներից՝ 32,6 տոկոսը։

Ռուսաստանի ներդրողները իրենց միջոցների 30,1 տոկոսը (52,9 միլիոն դոլար) ուղղել են արտադրության բնագավառ և էլեկտրաէներգիայի, գազի, տաք ջրի ու գոլորշու բաշխմանը, 25,6 տոկոսը (45,1 միլիոն դոլար)՝ կապի բնագավառ, 17,6 տոկոսը (30,9 միլիոն դոլար)՝ մետաղագործական արդյունաբերություն։

2007 թ. հունվար-սեպտեմբերի ամիսների ընթացքում Հայաստանի տնտեսություն կատարված արտասահմանյան ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է 469,9 միլիոն դոլար, որից 311,6 միլիոն դոլարը իրական հատված արված ուղղակի ներդրումներն են։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։