478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+24
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը պետք է պայմաններ ստեղծի հաշմանդամների ինքնարտահայտման համար. Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարություն
10:36
21 Դեկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում պետք է անհրաժեշտ պայմաններ ստեղծել հաշմանդամների ինքնարտահայտման համար, հայտարարեց Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների և տարեցների վարչության պետ Ջեմմա Բաղդասարյանը։

«Մենք պետք է այնպես անենք, որպեսզի ֆիզիկական թերություններով մարդիկ կարողանան իրականացնել իրենց հնարավորությունները»,- ասաց նա հինգշաբթի՝ Հայաստանում անցկացված «Հաշմանդամների միամսյակի» արդյունքներին նվիրված կլոր սեղանի ժամանակ։

Նրա խոսքերով, միայն բոլոր քաղաքացիների համար հավասար պայմաններ ստեղծելով կարելի է հասնել այն բանին, որպեսզի հաշմանդամություն ունեցող մարդը կարողանա պաշտպանել իր իրավունքները։

Բաղդասարյանը կարծում է, որ պետությունը պետք է հատուկ ուշադրություն դարձնի բոլոր հաշմանդամ երեխաների համար կրթության մատչելիության ապահովմանը։

««Կրթության մասին» և «Հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» օրենքների համաձայն չկա այնպիսի ախտանիշ, որը երեխային արգելեր կրթություն ստանալ»,-նշեց նա։

Բաղդասարյանի խոսքերով, Հաշմանդամների միամսյակի ընթացքում իրականացվել են բազմաթիվ միջոցառումներ, որոնց հիմնական նպատակն է եղել հայ հասարակությանը հաշմանդամների խնդիրներին ծանոթացնելը։

Նա ընգծեց, որ միայն հաշմանդամների խնդիրների էությունը հասկանալուց հետո  բնակչությունը կկարողանա ճիշտ վերաբերվել նրանց և լինել «ավելի հանդուրժող, քան հիմա է»։

Բաղդասարյանի կարծիքով, հաշմանդամների խնդիրների լուծման համար անհրաժեշտ է սոցիալական գործընկերություն քաղաքացիների, հասարակական կազմակերպությունների և պետական մարմինների միջև։
 
«Այս միամսյակը հենց այդպիսի գործընկերության արդյունք է, և մենք աշխատում ենք փոխգործակցության սկզբունքով»,-հայտարարեց նա։

Բաղդասարյանը նշեց, որ մշակելով պետական քաղաքականություն, նախարարությունը նկատի է առնում հասարակական կազմակերպությունների կարծիքը։

«Մենք համատեղ ծրագիր ենք մշակել մոտակա 10 տարիների համար, և այժմ  միասին այն կյանքի ենք կոչում»,-ասաց նա։

2007թ. հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում կա 148,7 հազ. հաշմանդամ, որի 42,1%-ը կանայք են և 6%-ը՝ երեխաներ։

Հաշմանդամների միամսյակն անցկացվեց նոյեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը, որի ընթացքում Հայաստանի շատ մարզերում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, «Հաշմանդամների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպության և «Առաքելություն Արևելք» դանիական կազմակերպության կողմից իրականացվել է ավելի քան 100 միջոցառում, որոնք ուղղված են եղել Հայաստանի բնակչության տեղեկացվածության բարձրացմանը և հաշմանդամների համար հավասար իրավունքների ստեղծմանը։

Միջոցառումների շրջանակներում իրականացվել են հաշմանդամների խնդիրներին նվիրված 65 կլոր սեղաններ, Երևանում, Գյումրիում, Ալավերդիում, Թալինում, Իջևանում, Դիլիջանում և այլ քաղաքներում ու գյուղերում հաշմանդամների մասին ֆիլմերի 40 ցուցադրություններ, «Միավորվենք հանուն հավասար պայմանների» կարգախոսով 2000 պոստերների և 1000 օրացույցերի հրատարակում։—0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: