486.33
+0.12
521.78
+4.16
8.19
+0.04
-4
Եղանակը Երևանում
Հայ
Չորս հայ ռուսագետներ պարգևատրվել են Պուշկինի մեդալով` ռուսաց լեզվի տարածման մեջ ունեցած ներդրման համար
19:58
20 Դեկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի կրթական ոլորտի չորս գործիչներ ռուսաց լեզվի տարածման և միջազգային մշակութային կապերի զարգացման գործում ունեցած մեծ ներդրման համար Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով արժանացել են Ալեքսանդր Պուշկինի մեդալի։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մամուլի ծառայությունից, Երևանի պետական համալսարանի ռուս բանասիրության ֆակուլտետի դեկան Պավել Բալայանին և Երևանի Ա.Ս. Պուշկինի անվան թիվ 8 հանրակրթական դպրոցի տնօրեն Մարիետա Մատղաշյանին մեդալները շնորհվել են ավելի վաղ՝ Մոսկվայում։

Մյուս երկու դափնեկիրներին՝ Հայաստանի կրթության և գիտության նախարարության առաջատար մասնագետ Լիլիա Բալասանյանին և Երևանի թիվ 83 հանրակրթական դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Կարինե Սարգսյանին ՌԴ բարձր պետական պարգևները հանձնել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Նիկոլայ Պավլովը՝ հինգշաբթի Երևանում ռուսաց լեզվին նվիրված համաժողովի բացման ժամանակ։

«Ռուսաց լեզու. տեսական և կիրառական կողմեր» գիտամեթոդական համաժողովը մեկնարկել է դեկտեմբերի 20-ին՝ Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական  պետական համալսարանում՝ Հայաստանում ավարտվող Ռուսաց լեզվի տարվա շրջանակներում։

Կոնֆերանսի շրջանակներում երեք բաժիններով ընթերցվելու են ԵՊԼՀ, Երևանի պետական համալսարանի, Խ. Աբովյանի անվան Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի, Վանաձորի մանկավարժական ինստիտուտի, Գավառի պետական համալսարանի, Արցախի պետական համալսարանի, Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի, ինչպես նաև Ռուսաստանի գիտություների ակադեմիայի լեզվաբանական հետազոտությունների ինստիտուտի (Սանկտ-Պետերբուրգ), Ռուսաստանի Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ինստիտուտի, Գումիլյովի անվան Եվրասիական ազգային համալսարանի (Ղազախստան) լեզվաբանների մոտ 50 զեկույցները։ -0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:44
24 Հունվարի 2017
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետները կքննարկեն ինտեգրացիոն համագործակցությունը ԵՏՄ-ի շրջանակում
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետներ Կարեն Կարապետյանը և Դմիտրի Մեդվեդևը երեքշաբթի կհանդիպեն Մոսկվայում:
01:14
24 Հունվարի 2017
ԱՄՆ–ն դուրս է գալիս Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությունից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության (ԱԽԳ) համաձայնագրից ԱՄՆ–ի դուրս գալու մասին:
20:51
23 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է հայազգի Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական խոշորագույն նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։