482.13
-0.46
538.83
-4.47
8.55
+0.02
+15
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսական աշխարհին պատկանում է երկրագնդի բնակչության մեկ երրորդ միլիարդը. Հայասանում Ռուսաստանի դեսպան
19:49
20 Դեկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. «Ռուսական աշխարհին» մեկ երրորդ միլիարդ մարդ է պատկանում,  հայտարարեց Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլայ Պավլովը։

«Ինչպես և ողջ Ռուսաստանը, ռուսաց լեզուն այսօր բարձունքի վրա է՝ տարածվածության առումով երկրագնդում այն զբաղեցնում է չորրորդ-հինգերորդ տեղը։ «Ռուսական աշխարհին» այսպես թե այնպես պատկանում է մինչև մեկ երրորդ միլիարդ մարդ»,- ասաց նա այսօր Երևանի պետական լեզվաբանական համալսարանում «Ռուսաց լեզու. տեսական և կիրառական կողմեր» գիտամեթոդական համաժողովի հանդիսավոր բացման ժամանակ։

Պավլովի խոսքերով, «Ռուսական աշխարհն» իսկապես ահռելի է և գոյություն ունի բոլոր մայրցամաքներում։ Ինչպես նկատեց դեսպանը, համաշխարհային հանրության կառույցի արդիականացումը, ժամանակակից աշխարհում գլոբալ տեղեկատվական տարածքի ձևավորումը նոր պայմաններ են ստեղծում քաղաքակրթությունների  երկխոսության զարգացման համար։

«Աշխարհի լեզուների և, մասնավորապես, ռուսաց լեզվի ուսումնասիրությունը աշխարհի մշակութային բազմազանության  զարգացման և ազգային մշակույթների հավասարակշիռ փոխգործակցության հիմքն է՝ մարդկանց, ազգերի և երկրների հանդուրժողականության, վստահության և համագործակցության մթնոլորտում»,- ասաց նա։

Դեսպանը կարևորեց նաև, որ այնպիսի պետություններ, ինչպիսիք են Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իսպանիան, Իտալիան, Չինաստանը, Ճապոնիան մեծ նշանակություն են տալիս աշխարհում «իրենց» լեզուներին աջակցելու գործին։

Այս կապակցությամբ Պավլովը որպես կարևոր խնդիրներից մեկը նշեց ջանքերի համակարգումը՝ արտասահմանում ռուսաց լեզվին՝ որպես ռուսական մշակույթի և պատմության ճանաչման, ռուսական քաղաքակրթության հոգևոր արժեքներին ծանոթացնելու, Ռուսաստանի սահմաններից դուրս գտնվող ավելի քան 35 մլն հայրենակիցների էթնոմշակութային ինքնության պահպանման միջոցի աջակցությունը։

«Պատմականորեն մեր երկիրը ձևավորվել է որպես բազմաթիվ ազգերի և մշակույթների միություն։ Եվ հենց ռուս ժողովրդի հոգևորության  հիմքը դարեր ի վեր եղել է ընդհանուր աշխարհի գաղափարը՝ տարբեր ազգությունների և դավանանքերի մարդկանց համար։ Ռուսաց լեզվի տարում առիթ է ընձեռնվել ևս մեկ անգամ հիշել, որ ռուսերենը ժողովուրդների պատմական եղբայրության լեզու է, իսկապես միջազգային շփման լեզու»,- ընդգծեց դիվանագետը։

Կոնֆերանսի շրջանակներում երեք բաժիններով ընթերցվելու են ԵՊԼՀ, Երևանի պետական համալսարանի, Խ. Աբովյանի անվան Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի, Վանաձորի մանկավարժական ինստիտուտի, Գավառի պետական համալսարանի, Արցախի պետական համալսարանի, Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի, ինչպես նաև Ռուսաստանի գիտություների ակադեմիայի լեզվաբանական հետազոտությունների ինստիտուտի (Սանկտ-Պետերբուրգ), Ռուսաստանի Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ինստիտուտի, Գումիլյովի անվան Եվրասիական ազգային համալսարանի (Ղազախստան) լեզվաբանների մոտ 50 զեկույցները։ -0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։