482.26
+0.64
516.89
-1.62
7.57
+0.02
+1
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանի դեսպանը բարձր է գնահատել Հայաստանում Ռուսաց լեզվի տարվա անցկացման մակարդակը
19:12
20 Դեկտեմբերի 2007

Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլայ Պավլովը բարձր է գնահատել հանրապետությունում Ռուսաց լեզվի տարվա անցկացման մակարդակը։

«Հարկ է նշել, որ բարեկամական Հայաստանում Տարվա շրջանակներում ռուսաց լեզվի պաշտպանության միջոցառումներն անցկացվել են շատ բարձր մակարդակով՝ հանրապետության բնակչության լայն շրջանակների մասնակցությամբ»,-հայտարարել է նա չորեքշաբթի՝ Երևանի պետական լեզվաբանական համալսարանում «Ռուսաց լեզու. տեսական և կիրառական կողմեր» գիտամեթոդական կոնֆերանսի հանդիսավոր բացման ժամանակ։

Պավլովը հիշեցրել է, որ մի քանի հայ ռուսագետներ արժանացել են Ռուսաստանի պետական մրցանակի՝ Պուշկինի մեդալի, Հայաստանի ներկայացուցիչները մասնակցել են Ռուսական աշխարհի առաջին համաժողովին, իսկ Հայաստանի դպրոցականների հավաքականներն արժանի կերպով հանդես են եկել ԱՊՀ և Բալթյան երկրների՝ Մոսկվայում և Սանկտ-Պետերբուրգում տեղի ունեցած միջազգային օլիմպիադաներին։

«Երկրի ղեկավարության հովանավորությամբ Հայաստանում անցկացվել են «Ռուս խոսքի օրեր»։ Հաջող կերպով իրականացվել են «Մենք խոսում, կարդում և երգում ենք ռուսերեն» և «Մշակույթների երկխոսություն» փառատոնները, «Մենք սիրում ենք քեզ՝ ռուսաց լեզու», «Պուշկինիադա՝ մանկապարտեզից սկսած» տոնակատարությունները, բազմաթիվ գիտա-գործնական համաժողովներ և սեմինարներ»,-նկատել է դեսպանը։

Դիվանագետը նշել է նաև, որ մոտ ժամանակներս Հայաստանում նախատեսվում է արդի ռուսաց լեզվի դասընթացներ բացել՝ Հայաստանում Ռոսզարուբեժցենտրի  աջակցությամբ։

Պավլովը տեղեկացրել է, որ մոտ ժամանակներս կարևոր որոշումներ են ընդունվելու՝ ամրագրելու համար Ռուսաց լեզվի տարվա ձեռքբերումները, որոնց թվում նա առանձնացրեց Ռուսաստանի կառավարության կողմից քննարկվող՝ ռուսաց լեզվի տարածության վրա ուսուցման նախագիծը, ԱՊՀ երկրների լեզուների միջազգային ինստիտուտի ստեղծման ծրագրերը, Եվրոպայում ռուսաց լեզվի ուսուցման մասնագիտացված մի շարք դպրոցների բացումը։

«Ռուսաց լեզու. տեսական և կիրառական կողմեր» կոնֆերանսի շրջանակներում երեք բաժիններով ընթերցվելու են ԵՊԼՀ, Երևանի պետական համալսարանի, Խ. Աբովյանի անվան Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի, Վանաձորի մանկավարժական ինստիտուտի, Գավառի պետական համալսարանի, Արցախի պետական համալսարանի, Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի, ինչպես նաև Ռուսաստանի գիտություների ակադեմիայի լեզվաբանական հետազոտությունների ինստիտուտի (Սանկտ-Պետերբուրգ), Ռուսաստանի Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ինստիտուտի, Գումիլյովի անվան Եվրասիական ազգային համալսարանի (Ղազախստան) լեզվաբանների մոտ 50 զեկույցները։ -0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին: