487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+8
Եղանակը Երևանում
Հայ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պաշտպանում է Սերժ Սարգսյանի թեկնածությունը՝ նախագահի պաշտոնում
19:03
20 Դեկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ) հայտարարել է  Հայաստանի նախագահի պաշտոնում ՀՀ վարչապետ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածության պաշտպանության մասին։ Այս մասին  որոշումը հինգշաբթի տեղի ունեցած ԲՀԿ քաղխորհրդի ընդլայնված նիստի ժամանակ հայտարարեց ԲՀԿ առաջնորդ, մեծությամբ  երկրորդ՝ ԲՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։

Իր հերթին Սերժ Սարգսյանը շնորհակալություն հայտնելով ընտրություններին իր թեկնածությանը աջակցելու համար՝ ասաց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, Ազգային Ժողովում իր նշանակալից ներկայացվածությամբ, գործադիր իշխանության աշխատանքներում  մասնակցությամբ, հանրային կյանքում իր դերակատարումով, կուսակցականների և համակիրների հոծ բանակով, այսօր խոշոր և ազդեցիկ քաղաքական ուժերից մեկն է: «Եվ նախագահական ընտրություններում այսպիսի ուժի քաղաքական սատարումն ստանալը իսկապես պատիվ է ցանկացած քաղաքական գործչի համար»,- ավելացրեց նա։

Վարչապետի խոսքերով, մայիսյան խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում ստեղծվել է քաղաքական նոր իրավիճակ և համագործակցային արդյունավետ աշխատանքի լավ հիմքեր: Սարգսյանը նշեց, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության և «Բարգավաճ Հայաստանի» գործունեությունը դրա վառ օրինակներից է:

«Ես կարծում եմ, որ մեր ռազմավարական նպատակն է այնպիսի Հայաստանի կառուցումը, որը կմիավորի համայն հայությանը` հիմքում ունենալով ազգային ավանդույթները և կիրառելով համաշխարհային փորձի լավագույն ձեռքբերումները»,- ասաց նա:

Սարգսյանը նշեց, որ այսօր հիանալի հնարավորություն է ընձեռվել՝  նախագահական ընտրությունների արդյունքում ձևավորել աննախադեպ իրավիճակ, որը զերծ կլինի քաղաքական անիմաստ հակամարտություններից և լարվածությունից, կապահովի օրենսդիր և գործադիր իշխանությունների ներդաշնակ և արդյունավետ համագործակցություն` հանուն առաջադրված նպատակների իրագործման:

«Առաջիկա նախագահական ընտրությունները մեծ կարևորություն ունեն մեր երկրի հետագա զարգացման տեսանկյունից: Դրական գնահատականի արժանացած վերջին խորհրդարանական ընտրությունները շատերի կողմից ընկալվել են ավելի շուտ իբրև անակնկալ, դրա համար էլ լավ նախագահական ընտրությունների արդյունքներով` մենք պիտի փոխենք այսպիսի ընկալումները, պիտի ապացուցենք, որ սա ոչ թե բացառություն, այլ օրինաչափություն է»,- ընդգծեց վարչապետը:

Հայաստանում նախագահական ընտրությունները նշանակված են 2008թ. փետրվարի 19-ին։ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի թեկնածությունը նախագահի պաշտոնի համար առաջադրել է ՀՀԿ-ն՝ նոյեմբերի 10-ի համագումարի ժամանակ։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։