478.04
+0.15
564.85
-3.12
8.3
-0.03
+19
Եղանակը Երևանում
Հայ
Երևանի Չեխովի անվան դպրոցը տոնում է հիմնադրման 60-ամյակը
18:52
20 Դեկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Երևանի Անտոն Չեխովի անվան N55 դպրոցը 2007թ. նշում է հիմնադրման 60-ամյակը։

«Գործունեության երկար տարիների ընթացքում մեզ հաջողվել է պահպանել ռուսական դպրոցի բոլոր բարի ավանդույթները»,-հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում հայտնեց դպրոցի տնօրենի՝ ռուսերենով դասավանդվող դասարանների ուսումնա-դաստիարակչական գծով տեղակալ Նինա Գազարյանը։

Նրա խոսքերով, դպրոցը շարունակում է մնալ երկրի լավագույն հանրակրթական հաստատություններից մեկը՝ արդյունավետ իրականացնելով ավագ սերնդի դասավանդող անձնակազմի փորձը և օգտագործելով երիտասարդ մանկավարժների ներուժը։

Գազարյանը հայտնեց, որ տոնակատարության շրջանակներում, որն այսօր անցկացվեց Երևանի «Մոսկվայի տուն» մշակութային-գործարար կենտրոնում, ողջույնի խոսքով հանդես եկավ դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանը, ինչպես նաև ներկայացվեց աշակերտների կողմից կազմակերպված թատերական բեմադրություն։

«5-8-րդ դասարանների աշակերտները, սեփական մեկնաբանմամբ, ներկայացրել են Պուշկինի և Լերմոնտովի մենամարտերի հայտնի փաստերը, ինչպես նաև իրականացրել «Չեխովյան մանրապատումներ» ներկայացման բեմադրությունը՝ մեծ ռուս գրողի հումորային պատմվածքների հիման վրա»,-պարզաբանեց նա՝ հավելելով, որ միջոցառմանը մասնակցել են Հայաստանի կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչներ, ինչպես նաև Հայաստանում Ռուսաստանի, Բելառուսի, և Ղազախստանի դեսպանատների աշխատակիցներ։

Փոխտնօրենը նշեց նաև, որ տոնակատարության շրջանակներում դեկտեմբերի 19-ին դպրոցում տեղի է ունեցել նոր շախմատային դահլիճի բացումը։

Երևանի Ա.Պ. Չեխովի N55 միջնակարգ դպրոցը բացվել է 1947թ.` որպես աղջիկների դպրոց։ Այսօր դպրոցը համալրված է ժամանակակից համակարգչային դասարաններով, ընթերցասրահով, գրադարանով, ինչպես նաև կրտսեր դասարանների աշակերտների համար նախատեսված խաղասենյակներով։–0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:20
26 Սեպտեմբերի 2017
Մեծ Բրիտանիայի եվրահարցերով պետնախարարը կժամանի Երևան
Մեծ Բրիտանիայի` Ամերիկայի և Եվրոպական հարցերով պետնախարար Ալան Դունկանը սեպտեմբերի 26–28–ին ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հրավերով կժամանի Երևան։
11:21
26 Սեպտեմբերի 2017
Իրաքյան Քուրդիստանում քաղաքացիների 93%-ն «այո» է ասել անկախացմանը
Նախօրեին անկախության հարցով հանրաքվե է անցկացվել Իրաքյան Քուրդիստանում։
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան: