486.66
-0.08
513.23
+1.81
8.4
-0.01
+1
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի խորհրդարանական դիվանագիտությունը պետք է ակտիվացնի թուրքական կողմի հետ շփումները. կարծիք
18:14
20 Դեկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի խորհրդարանական դիվանագիտությունը պետք է ակտիվացնի Թուրքական կողմի հետ շփումները, հինգշաբթի հայտարարեց «Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության (ՀՔԴՄ) նախագահ Խոսրով Հարությունյանը՝ ելույթ ունենալով «Հայ-թուրքական հարաբերություններ. հիմնախնդիրներ և հեռանկարներ» խորհրդարանական լսումների ժամանակ։

Հարությունյանի խոսքերով, հայ-թուրքական հարաբերությունները պաշտոնական Անկարայի քաղաքական գործողությունների արդյունքում հայտնվել են փակուղու մեջ։

«Թուրքիայի նպատակներից մեկն է՝ հայ-թուրքական հարաբերությունները մի շարք շեշտադրումներով որպես պատանդ պահելը և դրանով դրանց զարգացմանը խոչընդոտելը»,- ասաց նա։

Հարությունյանը նշեց, որ նման դեպքերում ամենաարդյունավետը  հայկական դիվանագիտության զինանոցի ակտիվացումն է։

«Եկել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նախաձեռնությունը մեր ձեռքը վերցնելու ժամանակը, և Հայաստանի խորհրդարանը պետք է տարբեր միջխորհրդարանական կառույցներում, հատկապես ԵԽԽՎ շրջանակներում, գործողություններ սկսի՝ հայ-թուրքական քաղաքական խորհրդակցություններ ձևավորելու ուղղությամբ»,- ասաց կուսակցության առաջնորդը։

Նրա կարծիքով, այս նպատակով հարկավոր է ստեղծել պատգամավորական խումբ կամ հանձնաժողով, որը փորձագետների հետ համատեղ երկար ժամանակ կկարողանա զբաղվել այս հարցով։

«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը չափազանց կարևոր է Հայաստանի համար, այն անմիջականորեն կապված է մեր երկրի անվտանգության հետ։ Քանի դեռ գոյություն ունի փակված սահման կամ չլուծված խնդիրներ, մենք չենք կարող մեզ լիովին անվտանգ զգալ»,- ասաց Հարությունյանը։

Այս առումով նա նկատեց, որ հայոց ցեղասպանության ճանաչումը չի նշանակում միայն պատմական արդարության վերականգնում, «հայերի համար դա նաև անվտանգության ապահովման խնդիր է»,- ասաց Հարությունյանը։

Դեկտեմբերի 19-20-ը ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցան «Հայ-թուրքական հարաբերություններ. հիմնախնդիրներ և հեռանկարներ» խորհրդարանական լսումները։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։