484.11
-0.64
570.43
-1.33
8.23
+0.04
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի նախագահը Տավուշի մարզպետի հետ քննարկել է մարզի զարգացման հարցերը
16:23
20 Դեկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հինգշաբթի Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի հետ քննարկել է մարզի զարգացման հարցերը։

«Հանդիպմանը քննարկվել են  մարզում 2007թ. կատարված աշխատանքներն ու առկա խնդիրները»,- «Նովոստի-Արմենիային» հաղորդեցին ՀՀ նախագահի լրատվական ծառայությունից:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև կապիտալ շինարարության և ճանապարհաշինության ծավալների մեծացման, համայնքային բյուջեների հավաքագրման հարցերին:

Մարզպետը տեղեկացրել է, որ տեղական բյուջեների մուտքերը նախորդ տարվա համեմատ կրկնապատկվել են, ինչը հանարավորություն է տվել նաև բարձր կատարողական ապահովելու:

Կողմերը քննարկել են նաև Տավուշում խաղողագործության և պտղաբուծության զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքները, որոնք, մարզպետի խոսքով, արդեն լավ արդյունքներ են տալիս:

Քննարկվել են նաև զբոսաշրջության զարգացմանն  առնչվող հարցեր: Միաժամանակ Ռոբերտ Քոչարյանը հանձնարարել է մարզպետին՝ մեծ ուշադրություն  դարձնել զբոսաշրջության ոլորտում մասնավոր ներդրողներ ներգրավելու խնդրին: --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։