485.92
+0.24
514.49
-2.52
8.16
-0.01
-7
Եղանակը Երևանում
Հայ
Թուրքիան Հայաստանի հետ ակտիվորեն համագործակցում է ՆԱՏՕ-ի «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում-պատգամավոր
16:00
20 Դեկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Թուրքիան Հայաստանի հետ ակտիվորեն համագործակցում է ՆԱՏՕ-ի «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում, հինգշաբթի հայտարարեց խորհրդարանի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Աղաբեկյանը՝ ելույթ ունենալով ԱԺ-ում անցկացվող «Հայ-թուրքական հարաբերություններ. հիմնախնդիրներ և հեռանկարներ» թեմայով լսումներում։

«Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում չի եղել դեպք, երբ Հայաստան այցելող ՆԱՏՕ-ի պատվիրակության կազմում չլիներ թուրք սպա»,-ասաց նա։

Նա նշեց, որ Թուրքիան ակտիվ մասնակցություն է ունեցել 2003թ. Հայաստանում անցկացվող «Լավագույն համատեղ ջանք» զորավարժությունում, ընդ որում զորավարժության համանախագահը թուրք գեներալ էր։

Աղբեկյանն ասաց նաև, որ Հայաստանը մշտապես Թուրքիայից հրավերներ է ստանում վերջինիս տարածքում ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող միջոցառումներին մասնակցելու համար։

Կարևոր միջոցառումների շարքում Աղաղբեկյանը նշեց Հայաստանի ԶՈւ գլխավոր շտաբի ղեկավարի այցը Թուրքիա իր թուրք գործընկերոջ հրավերով՝ ՆԱՏՕ-ի դաշնային գործողություների շրջանակում կազմակերպված Բարձրաստիճան հյուրերի օրվան մասնակցելու համար։

Հանձնաժողովի նախագահը նշեց, որ 2002թ. Հայաստանը մասնակցել է Վրաստանում իրակնացված «Լավագույն համատեղ ջանք» զորավարժությանը, որի հրամանատարը Թուրքիայի գլխավոր շտաբի ղեկավարի տեղակալն էր։

«Հայկական զորամիավորումը լավագույնը ճանաչվեց և թուրքական հրամանատարությունը Հայաստանի ԶՈւ ղեկավարությանը հայ զինծառայողների պատրաստության հետ կապված շնորհակալական նամակ ուղարկեց»,-ասաց նա։

Աղաբեկյանը նշեց, որ Թուրքիան ոչ մի անգամ չօգտվեց Հայաստանում ՆԱՏՕ-ի միջոցառումներ անցկացնելու իր վետոյի իրավունքից։ «ՆԱՏՕ-ի միջոցառումներն անցկացվում են մրցույթային սկզբունքներով, և Թուրքիան երբեք չօգտվեց իր իրավունքներից, որպեսզի հրաժարվի Հայաստան-ՆԱՏՕ համատեղ միջոցառումներին մասնակցելուց»,-ասաց նա։

Հայաստանի Հյուսիսատլանտյան դաշինքի հետ համագործակցությունն իրականացվում է Հայաստան-ՆԱՏՕ անհատական համագործակցության գործողությունների և «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրերի շրջանակներում։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։
18:03
01 Հունվարի 2017
Լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի լիազորությունների ժամկետը. նրան կփոխարինի քարտուղարի տեղակալը
Նախօրեին լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների ժամկետը։
11:23
26 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
11:33
22 Դեկտեմբերի 2016
Դեռ հարցական է, թե ովքեր կլինեն ՀՀԿ նախագահի տեղակալները
Այսօր ՀՀԿ-ն ԳՄ նիստ հրավիրելու է, բայց խորհրդի նիստ այդպես էլ չի հրավիրելու:
11:59
21 Դեկտեմբերի 2016
Հովիկ Աբրահամյանը չի ներառվի ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին եռյակում. թերթ
ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին երեք հորիզոնականներում չի լինելու նախկին վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի անունը:
11:13
21 Դեկտեմբերի 2016
Իրանի նախագահը ժամանել է Հայաստան
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով չորեքշաբթի Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանին:
13:19
20 Դեկտեմբերի 2016
ՀՀ պաշտպանության նախկին նախարարը հայտարարել է մեծ քաղաքականություն մտնելու մասին
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի Facebook-ի իր նորաստեղծ էջում գրել է քաղաքականություն մտնելու մասին։
12:27
20 Դեկտեմբերի 2016
Լավրովը նշել է Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության նպատակը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի սպանության նպատակը Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների խաթարումն է։