482.59
-0.3
543.3
+1.98
8.53
-0.01
+12
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը պետք է մշակի լուրջ քաղաքականություն՝ հայ-թուրքական հարաբերությունների հարցում. փորձագետ
12:51
20 Դեկտեմբերի 2007

Հայաստանը պետք է մշակի լուրջ քաղաքականություն՝ հայ-թուրքական հարաբերությունների հարցում, հայտարարել է ԱԺ-ում Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ռուբեր Սաֆրաստյանը «Հայ-թուրքական հարաբերություններ. խնդիրներ և հեռանկարներ» լսումների ժամանակ։

 Նրա խոսքերով, առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը նախատեսող՝ Հայաստանի այժմյա դիրքորոշումը ճիշտ է և նման հարաբերությունների լավ հիմք է ստեղծում։

 «Սակայն Հայաստանը պետք է մեծ նախաձեռնություն ցուցաբերի այս հարցում և հանդես գա կոնկրետ առաջարկներով, որոնք ելնում են երկրում ընդունված հիմնարար սկզբունքներից», - ասել է Սաֆրաստյանը։

Նրա խոսքերով, անհրաժեշտ է նաև ուշադրություն դարձնել Եվրոպական հասարակական կարծիքի ձևավորման վրա, որն ավելի ու ավելի մեծ ազդեցություն է ունենում Եվրոպական պաշտոնյաների վրա, ինչպես նաև պետք է ուշադրություն դարձնել գիտական շրջանակների մասնակցությանը՝ Հաաստանի դիրքերի ամրապնդման և հետագա քայլերի պարզաբանման գործում, որոնք պետք է հետևեն Հայոց Ցեղասպանության փաստի միջազգային ճանաչմանը։

«Այսօր անհրաժեշտ է վարել լավ գիտական և դիվանագիտական գործունեություն ստեղծված իրավիճակից դուրս գալու համար, որի արդյունքում Թուրքիան Հայաստանի անվտանգությանը սպառնալիք չի ներկայացնի», - ասել է Սաֆրաստյանը՝ ավելացնելով, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կենսական նշանակություն ունի։

Գիտնականի խոսքերով, մեկուսացնելով Հայաստանը՝ Թուրքիան փորձում է դանդաղեցնել նրա զարգացումը և թուլացնել երկրի ժողովրդագրական ներուժը՝ ստեղծելով բնակչության արտահոսքի պայմաններ։ «Այս կերպ Թուրքիան հույս ունի, որ սոցիալական դժգոհության աճի արդյունքում՝ Հայաստանում կստեղծվի քաղաքական ուժ, որը ի վիճակի կլինի կտրուկ փոխել Թուրքիայի հանդեպ հանրապետության դիրքորոշումը և ընդունել Թուրքիայի կողմից առաջադրվող պայմանները», - ասել է Սաֆրաստյանը։

Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, իսկ հայ-թուրքական սահմանը փակվել է 1993թ.-ից՝ պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ։

Թուրքիան Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու համար երեք նախապայման է առաջադրում՝ ղարաբաղյան հակամարտության լուծում Ադրբեջանի օգտին, Հայաստանի կողմից Թուրքիայի հետ գործող սահմանների ճանաչում և Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականությունից հրաժարում։

Պաշտոնական Երևանը  ժամանակին մերժել է թուրքական կողմի առաջարկությունը պատմաբանների հանձնաժողով ստեղծելու մասին, փաստելով, որ հայոց ցեղասպանության փաստն անվիճելի է և քննարկման ենթակա չէ։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ: