482.89
-0.16
541.32
+2.38
8.54
+0.08
+20
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու հնարավորությունը դեռևս կորսված չէ. Հայաստանի վարչապետ
12:11
20 Դեկտեմբերի 2007

Ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու հնարավորությունը դեռևս կորսված չէ, հայտարարել է Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը Հարավային  Կովկասում  Եվրամիության հատուկ  ներկայացուցիչ Պիտեր  Սեմնեբիի հետ հանդիպման ժամանակ։

  «ՀՀ կառավարության ղեկավարը շեշտել է, որ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու հնարավորությունը դեռևս կորսված չէ, և իբրև սկզբունք, կարևոր է, որ Հայաստանը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, իսկ Ադրբեջանը` Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը», - «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Սարգսյանը նաև ընդգծել է, որ Հայաստանում և Ադրբեջանում 2008 թ.-ին նախատեսված նախագահական ընտրությունները չպետք է կապվեն հակամարտության կարգավորման հետ։

 Նրա խոսքերով, նախագահի թեկնածուները չպետք է թաքցնեն իրենց կարծիքը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ։ «Եթե խնդիրներ կան երկրի քաղաքացիներին համոզելու սեփական մոտեցումների ճշմարտացիության մեջ, և կա մտավախություն, որ որոշակի փաստաթղթի ստորագրմամբ, թեկնածուին տրվելիք ձայները կարող են նվազել, ապա դա պատճառաբանություն չէ», - ասել է Ս. Սարգսյանը։

 «Ինչ-որ թեկնածուների կարող է ձեռնտու չլինել, բայց երկու պետությունների համար չափազանց կարևոր է, որ նախագահի թեկնածուներն իրենց դիրքորոշումները հստակ արտահայտեն», - ասել է Սարգսյանը։ Նա ավելացրել է, որ ընտրություններից հետո տվյալ երկրի նախագահը, նման դեպքում, հանգիստ կարող է ասել իր ընտրողներին, թե` դուք քվեարկել եք իմ ծրագրի օգտին, և ես դա պետք է իրականացնեմ:

 Սեմնեբին իր հերթին նշել է, որ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումից հետո տպավորություն է ստացել, թե նախագահ Ալիևը հակամարտության լուծումը տեսնում է և Ադրբեջանում, և Հայաստանում սպասվող նախագահական ընտրությունների անցկացումից հետո:

Նա ասել է, որ Եվրամիությունը շահագրգռված է, որպեսզի պահպանվի այն, ինչին կողմերը մինչ այժմ հասել են բանակցությունների ընթացքում, և հնարավորինս լավ հիմք ստեղծվի հետագայում այդ բանակցությունները շարունակելու համար:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ: