487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+13
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի վարչապետը հանձնարարել է անցկացնել առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքների գների հետազոտում
11:11
20 Դեկտեմբերի 2007

Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը հանձնարարել է անցկացնել առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքների գների հետազոտում։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրել են ՀՀ կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ապրանքային շուկաների ուսումնասիրության  արդյունքների  վերաբերյալ՝ չորեքշաբթի տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ Սարգսյանը հանձնարարել է  ստեղծել հանձնաժողով` ՀՀ ֆինանսների  և էկոնոմիկայի, առևտրի և տնտեսական   զարգացման   նախարարությունների,  հարկային  և մաքսային  ծառայությունների, ՀՀ  տնտեսական  մրցակցության  պաշտպանության  հանձնաժողովի (ՏՄՊՀ)  ներկայացուցիչների  մասնակցությամբ

Հանձնաժողոը կիրականացնի ապրանքային շուկաներում ուսումնասիրություններ տեղեկատվություն ու միասնական եզրակացություն կներկայացնի մի շարք առաջին անհրաժեշտության ապրանքատեսակների, այդ թվում`  հացի և հացամթերքի, ալյուրի,  կարագի, ձեթի, բրնձի գների ներկա  վիճակի, գնագոյացման գործընթացի  վերաբերյալ:

«Չնայած   վերջին  տարիներին  Հայաստանի  տնտեսությունն աճում է  երկնիշ թվերով, ավելանում է ապրանքների  արտահանումը, աճում են բնակչության  եկամուտները, այդուհանդերձ, Հայաստանի տնտեսությունը` լինելով  համեմատաբար փոքր  և  խոցելի,  բնականաբար, ենթակա է  համաշխարհային  ապրանքային  շուկաներում տեղի  ունեցող թե դրական, և թե  բացասական  գործընթացների ազդեցությանը: Սա փաստ է, որը պետք է որպես այդպիսին նկատի առնել, ինչը  չի նշանակում, թե նման երևույթների դեմ  հնարավոր միջոցներ չպետք է ձեռնարկվեն», - ասել է Ս. Սարգսյանը։

Այդ  առումով, վարչապետը հետաքրքրվել է, թե ինչո՞ւ, օրինակ,  վերջին  շրջանում արձանագրվող  ՀՀ  դրամի արժևորման  պայմաններում, մեր ապրանքային շուկայում  հատկապես  լայն  սպառման  մի շարք  ապրանքատեսակների գները  ոչ միայն  չեն իջնում, այլև որոշ ապրանքների գները բարձրանում են:

Զգուշացնելով, որ այդպիսի պարագաներում   հնարավոր  են  նաև սպեկուլյատիվ  դրսևորումներ, և  անբարեխիղճ կամ մեծ  շահույթի  ձգտող  տնտեսվարողները երբեմն  փորձում են  օգուտ քաղել  նման գործընթացներից` վնասելով  առաջին հերթին սովորական  քաղաքացիներին, վարչապետն ընդգծել է, թե  այդ ամենը կանխելու  համար պետական կառավարման   մարմինները  պետք է աշխատեն  ավելի  համակարգված ու ավելի մեծ պատասխանատվությամբ:

Սերժ Սարգսյանը նշել է, որ դեռևս   հոկտեմբերին դիմել է գների կայունության ապահովման գործառույթ ունեցող ՀՀ  կենտրոնական  բանկի ու նաև ՀՀ  տնտեսական  մրցակցության  պաշտպանության  հանձնաժողովի նախագահներին` ապրանքային  շուկաներում  տիրող  իրավիճակն ուսումնասիրելու, իրենց  եզրակացություններն  ու առաջարկությունները  ներկայացնելու համար։

Վարչապետը կարևորել է համապատասխան  պետական մարմինների կողմից  ուշադրության սևեռումը  հատկապես առաջին անհրաժեշտության  ապրանքների գների տատանումների ու  դրանց  հիմնավորվածության  նկատմամբ:

Ողջունելով  վերջին շրջանում  ՀՀ  տնտեսական  մրցակցության  պաշտպանության  պետական հանձնաժողովի  գործունեության  ակտիվացումն ու  հրապարակային գործելաոճը, Սերժ Սարգսյանն ընդգծել է հանձնաժողովի աշխատանքի  արդյունքները բնակչությանն ավելի  ընկալելի  ու մատչելի  դարձնելու  կարևորությունը:

Նրա խոսքերով,  ժողովրդի համար պետք է հստակ լինի, որ հանձնաժողովի  դերը ոչ թե գների  մակարդակի  վերահսկումն է, այլ  ազատ գնագոյացմանը նպաստելը, բոլորի  համար  ազատ  մրցակցության  դաշտի  ապահովումը:

Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ  ֆինանսների և էկոնոմիկայի, առևտրի և տնտեսական  զարգացման նախարարները, ՀՀ կենտրոնական  բանկի, ՀՀ ԿԱ մաքսային պետական կոմիտեի, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի, ՀՀ ազգային  վիճակագրական  ծառայության նախագահները, ՀՀ   հարկային  պետական ծառայության  պետը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։