483.51
+0.04
521.51
-0.3
8.36
-0.1
+10
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի նախագահը հանձնարարել է մշակել նախադպրոցական կրթության զարգացման հայեցակարգը
10:57
20 Դեկտեմբերի 2007

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չորեքշաբթի անց է կացրել կրթական բարեփոխումների իրականացման գործընթացին նվիրված խորհրդակցություն։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրել են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, Քոչարյանը նշել է, որ թեև անցնող տարում այդ թեմայով մի քանի քննարկումներ են եղել, սակայն անհրաժեշտ է, որ տարեվերջյան ամփոփում կատարվի` հստակ պատկերացնելու, թե ինչն է արված, ինչ է մնացել, և հաջորդ տարվա համար ինչ ուղղություններով ինչ ծավալներ են նախատեսվելու:

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը համառոտ ներկայացրել է   բարեփոխումների ընթացքը և առկա արդյունքները:

 Նա նշել է, որ Համաշխարհային Բանկն արդեն ավարտված 5 և ընթացքի մեջ գտնվող 2 ծրագրերի մոնիտորինգ է կատարել և դրանք բոլորը դրական են գնահատվել:

 Նախարարը նաև տեղեկացրել է, որ արդեն բավարարված են 12-ամյա կրթության անցնելու բոլոր նախապայմանները:

Խոսվել է ավագ դպրոցի, միջին մասնագիտական կրթության, դպրոցներում կենտրոնացված քննությունների անցկացման դեռևս լուծման կարոտ խնդիրների մասին:

Նախարարը նշել է, որ արդեն իսկ  ընտրված են այն 30 դպրոցները, որոնցում իրականացվելու է ավագ դպրոցի «պիլոտային» ծրագիր և այն 11 միջին մասնագիտական կրթական հաստատությունները, որոնցում իրագործվելու են UNDP-ի աջակցությամբ ծրագրերը:

«Միջին մասնագիտական կրթական հաստատությունների վերականգնումն ու զարգացումը առաջնահերթ խնդիր է դարձել աճող տնտեսության պայմաններում, հատկապես, որ արդեն հստակվել է մեր երկրի տնտեսության կառուցվածքը և ակնհայտ է, թե ինչ մասնագիտությունների գծով աշխատուժի պահանջարկ կա», - ասել է Ռ. Քոչարյանը։

Կենտրոնացված քննությունների վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանն նշել է, որ պետք է մինչ դրանց հաջորդ անցկացումը գտնել նոր մեխանիզմներ, որոնք կբացառեն նախորդ քննությունների ժամանակ տեղ գտած թերությունները:

Նախագահն ընդգծել է, որ հաջորդ տարվանից պետք է հատուկ ուշադրություն դարձնել նախադպրոցական կրթության բարեփոխումներին և գտնել այն օպտիմալ տարբերակը, որը հնարավորություն կտա վերականգնելու այս ոլորտում եղած կորուստները:

Ռ. Քոչարյանը հանձնարարել է  մանկապարտեզների այսօր առկա շենքային և գույքային պայմանների գնահատումների հիման վրա ներկայացնել հայեցակարգ-առաջարկ, որը կքննարկվի հատուկ այդ թեմայով անցկացվելիք առանձին խորհրդակցության ընթացքում:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։