484.11
-0.64
570.43
-1.33
8.23
+0.04
-3
Եղանակը Երևանում
Հայ
Թուրքիան միտումնավոր կերպով խեղաթյուրում է Հայաստանի հետ իր հարաբերությունների վիճակը. ՀՀ արտգործնախարար
18:49
19 Դեկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Թուրքիան միտումնավոր կերպով խողաթյուրում է Հայաստանի հեր իր հարաբերությունների վիճակը, չորեքշաբթի հայտարարեց ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը՝ ելույթ ունենալով «Հայ-թուրքական հարաբերություններ. հիմնախնդիրներ և հեռանկարներ» խորհրդարանական լսումների ընթացքում։

«Թուրքիան միտումնավոր կերպով սխալ է ներկայացնում դրությունը, մշտապես խեղաթյուրում է փաստերը, որովհետև մեր եզրահանգումների արդարացիությունը և թուրքական դիրքորոշման հիմնավոր չլինելը ակնհայտ են»,- ասաց նա։

Նրա խոսքով, հայ-թուրքական հարաբերությունները բավական բարդ են։ «Բարդությունը հիմնականում կայանում է նրանում, որ մի կողմից՝ ծանրանում է անցյալի բեռը, իսկ մյուս կողմից՝ առկա է տարածաշրջանում համատեղ բնակության կարիքը, բարիդրացիական հարաբերությունները հաստատումը, խաղաղության և կայունության պահպանումը»,- ասաց Օսկանյանը։

Նախարարը նշեց, որ Հայաստանի անկախության առաջին իսկ օրվանից ամենամեծ մարտահրավերը եղել է ներկայի և ապագայի համատեղումը։

«Հայաստանի դիրքորոշումը բերում է նրան, որ որքան էլ փակ լինեն պատմական հարցերը, դրանք կարելի է քննարկել և լուծել, եթե երկու երկրների միջև ստեղծվեն նորմալ հարաբերություններ, բացվեն սահմանները և վերականգնվեն դիվանագիտական հարաբերությունները։ Սակայն, Թուրքիայի դիրքորոշումը շարունակում է մնալ տրամագծորեն հակասական»,- ասաց Օսկանյանը։

ՀՀ արտգործնախարարը նկատեց, որ Թուրքիան առաջարկում է լուծել բոլոր պատմական հարցերը, ստանալ գոհացնող լուծումներ և միայն դրանից հետո հաստատել դիվանագիտական հարաբերություններ և բացել Հայաստանի հետ սահմանը։

«Թուրքիան նախապայմաններ է դնում, իսկ Հայաստանը նախապայմաններ չունի»,- ավելացրեց նա։

Դրա հետ մեկտեղ, Օսկանյանն ասաց, որ Թուրքիան, խախտելով պատճառահետևանքային կապը, աշխարհին այլ կողմից է ներկայացնում իրավիճակը, իբր թե Հայաստանը, պահանջելով բացել սահմանները և դիվանագիտական հարաբերություններ ստեղծել, ինքն է Թուրքիայի առջև նախապայմաններ դնում։

«Բայց, վերջին հաշվով, երկու անկախ պետությունների հարաբերություններում մեկնարկի կետը սահմանների բացումն ու դիվանագիտական հարաբերություններ ստեղծումն է, և այս պահանջը չի կարելի նախապայման համարել»,- ավելացրեց նախարարը։

Օսկանյանի կարծիքով, այս իրավիճակում հարկավոր է ղեկավարվել եվրոպական արժեքներով։

«Մատանշենք երկու եվրոպական երկիր, որոնք անցյալում խնդիրներ չեն ունեցել։ Կան երկրներ, որոնք ունեցել են շատ ավելի դժվար անցյալ, բայց այսօր, բացի նրանից, որ նրանք քննարկում են դա, նախապայմաններ էլ չեն առաջադրում և չեն ստիպում մյուս կողմին մոռանալ իր անցյալը։ Միաժամանակ, ոչ մեկը չի փակում սահմանները և չի քանդում դիվանագիտական հարաբերությունները»,- ասաց նա։

Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, իսկ հայ-թուրքական սահմանը փակվել է 1993թ.-ից՝ պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ։

Թուրքիան Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու համար երեք նախապայման է առաջադրում՝ ղարաբաղյան հակամարտության լուծում Ադրբեջանի օգտին, Հայաստանի կողմից Թուրքիայի հետ գործող սահմանների ճանաչում և Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականությունից հրաժարում։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:29
13 Դեկտեմբերի 2017
Հայաստանը 2018–ը գարունը կդիմավորի առանց հայ-թուրքական արձանագրությունների. ԱԳՆ
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008 թ.–ի աշնանը նախաձեռնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ: