482.74
-0.81
570.65
+2.43
8.24
+0.06
-2
Եղանակը Երևանում
Հայ
Վերջին տասը տարիների ընթացքում Թուքրիան Հայաստանին առաջադրում է միանգամից երեք նախապայման՝ հարաբերությունները նորմալացնելու համար. Օսկանյան
17:16
19 Դեկտեմբերի 2007

Այս մասին չորեքշաբթի հայտարարեց ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը՝ ելույթ ունենալով «Հայ-թուրքական հարաբերություններ. հիմնախնդիրներ և հեռանկարներ» խորհրդարանական լսումների ընթացքում։

«Տարբեր ժամանակաշրջաններում Թուրքիան Հայաստանի առջև երեք նախապայման էր դնում՝ ղարաբաղյան հակամարտության լուծում Ադրբեջանի օգտին, Հայաստանի կողմից Թուրքիայի հետ գործող սահմանների ճանաչում և Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականությունից հրաժարում»,- ասաց նա։

Նախարարի խոսքով, բոլոր երեք նախապայմաններն էլ մինչ օրս առաջադրվում են և, դրանից ելնելով, հայ-թուրքական հարաբերությունները կարելի է բաժանել մի քանի փուլերի՝ 1991թ.-ից մինչև 1993թ., 1993թ.-ից մինչև 1998թ. և 1998թ.-ից մինչ օրս։

ՀՀ արտգործնախարարը նշեց, որ առաջին փուլում Թուրքիան երկու նախապայման էր դնում՝ սահմանների ճանաչման և ցեղասպանության ճանաչումից հրաժարման հարցերը, իսկ երկրորդ փուլում սկսեց բարձրացնել նաև Ղարաբաղի հարցը։

«Թեև հայոց ցեղասպանության ճանաչման հարցն այն ժամանակ չէր մտնում Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում, սակայն այն մշտապես բարձրացվում և քննարկվում էր։ Այս տարիներին Թուրքիայի նկատմամբ Հայաստանի քաղաքականությունը ավելի բարեկամական էր, սակայն, այդպես էլ չհաջողվեց առաջընթաց գրանցել Թուրքիայի հետ հարաբերություններում»,- ասաց Օսկանյանը։

ՀՀ ԱԳ նախարարն ասաց, որ 1998թ.-ից մինչև 2008թ. իրավիճակը մի փոքր բարդացել է։

«Սա պետք է փաստել, քանի որ հիմա երեք նախապայմաններն էլ մեր առջև դրվում են միաժամանակ և խիստ կերպով. ճանաչել սահմանները, հրաժարվել ցեղասպանության ճանաչումից և ղարաբաղյան հակամարտության հարցը լուծել Ադրբեջանի օգտին»,- պարզաբանեց նա։

Այս կապակցությամբ Օսկանյանն ընդգծեց, որ միջազգային և իրավական հարաբերությունների առումով բոլոր երեք նախապայմաններն էլ քննադատության չեն արժանանում։

Նախարարն ընդգծեց, որ Թուրքիան բարոյական իրավունք չունի Հայաստանից պահանջել հրաժարվել ցեղասպանության ճանաչումից։

«Սա մեր իրավունքն է և բարոյական պարտականությունը։ Այո, մենք դրել ենք այս հարցը մեր արտաքին քաղաքականույան օրակարգում, բայց քանի որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը չենք դնում որպես հարաբերությունների նորմալացման նախապայման, ապա Թուրքիան պարզապես իրավունք չունի բարձրացնել այս հարցը»,- ասաց նա։

Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, իսկ հայ-թուրքական սահմանը փակվել է 1993թ.-ից՝ պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:09
14 Դեկտեմբերի 2017
Հայաստանի դիրքորոշումը հայ–թուրքական արձանագրությունների հարցում անփոփոխ է. ԱԳՆ
Հայաստանի դիրքորոշումը Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման արձանագրությունների հարցում անփոփոխ է մնում:
19:21
14 Դեկտեմբերի 2017
Թուրքիան հայտարարել է, որ հավատարիմ է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրություններին
Թուրքիան պահպանում է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրությունների նկատմամբ իր հավատարմությունը:
15:29
13 Դեկտեմբերի 2017
Հայաստանը 2018–ը գարունը կդիմավորի առանց հայ-թուրքական արձանագրությունների. ԱԳՆ
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008 թ.–ի աշնանը նախաձեռնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։