478.83
-0.02
557.93
-0.17
7.98
-0.01
+26
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում անհրաժեշտ է ուժեղացնել Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը. փոխնախարար
16:44
19 Դեկտեմբերի 2007

Հայաստանում անհրաժեշտ է ուժեղացնել Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը։ Այս մասին չորեքշաբթի տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանի արդարադատության փոխնախարար, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) մեր երկրի լիազոր ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը։

«Հայաստանում անհրաժեշտ է ուժեղացնել Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը, բարձրանել նրա դերը հասարակական կյանքում, քանի որ իրենց իրավունքների պաշտպանության վերաբերյալ քաղաքացիների հայցերի դատական քննությունը երկար ժամանակ է զբաղեցնում»,-ասաց նա։

Կոստանյանի խոսքերով, Օմբուդսմենի ավելի հզոր ինստիտուտը մասնավորապես ավելի մեծ դեր կունենա, որպեսզի ՄԻԵԴ Հայաստանի դեմ ավելի քիչ անհիմն հայցեր հղվեն։

Համեմատելով Հայաստանի դեմ ՄԻԵԴ ներկայացված հայցերի հետ կապված իրավիճակը, որոնցով չորս որոշում է ընդունվել, հարևան Վրաստանում և Ադրբեջանում տիրող իրավիճակի հետ, Կոստանյանը նշեց, որ Վրաստանի դեմ 9 որոշում է կայացվել, իսկ հարևան երկրի դեմ ներկայացված հայցերի թիվը գերազանցել է Հայաստանի ցուցանիշը, որի դեմ 1992թ.-ից ներկայացվել է 983 հայց։

Փոխնախարարի տվյալներով, Ադրբեջանի դեմ կայացվել է 6 վճիռ և 20 որոշում։

«Անհրաժեշտ է նշել, որ Հայաստանը պատասխանատու ձևով և սահմանված ժամկետներում իրականացնում է հանրապետության դեմ հայցերի ՄԻԵԴ-ի որոշումները»,-ընգծեց նա։

Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական դատարանը ստեղծվել է 1959թ.մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների եվրոպական հռչակագրի զարգացման նպատակով ։ ՄԻԵԴ-ի իրավասությունների մեջ է մտնում  ինչպես պետությունների միջև վեճերի, այնպես էլ իրենց պետությունների կամ Հռչակագրի այլ անդամ-պետությունների այն գործողությունների քննումը, որոնք ոտնահարել են քաղաքացիների իրավունքները։

Եվրադատարանի կողմից քաղաքացիների բողոքների կապակցությամբ ընդունված վճիռները պարտադիր են պատասխանող-պետության համար։ ՄԻԵԴ-ի վճիռների իրագործումը վերահսկում է Եվրոպայի խորհրդի նախարարների խորհուրդը։

Առաջին 20 տարիների ընթացքում դատարանի ծանրաբեռնվածությունը չնչին է եղել. տարեկան կայացվել է 1-2 վճիռ, բայց 1981թ. արդեն 404 հայց էր ներկայացված։ Հռչակագրին նոր երկրների միանալուն զուգահեռ, Դատարանի ծանրաբեռնվածությունն անընդհատ աճում է տարեկան միջինը 10-15%-ով, ինչի հետևանքով յուրաքանչյուր դատավոր ամեն տարի մասնակցում է ավելի քան 1000 գործի քննությանը։

Այսօր ՄԻԵԴ-ի անդամ են Եվրոպայի խորհրդի բոլոր 47 անդամ-երկրները։ Հայաստանը Եվրադատարանի անդամ է 2003թ.-ից։ Մեր հանրապետությունը ներկայացնում է դատավոր Ալվինա Գյուլումյանը։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: