478.2
-0.31
559.83
-1.08
8.05
+0.02
+22
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարան 1992-2007թթ. ընթացքում ներկայացվել է 983 հայց
16:02
19 Դեկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/.Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) Հայաստանի դեմ 983 հայց է ներկայացվել 1992թ. ապրիլի 26-ից (հանրապետության Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հռչակագրին միանալու պահից) մինչև 2007թ. դեկտեմբերի 15-ը։ Այս մասին չորեքշաբթի մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանի արդարադատության փոխնախարար, ՄԻԵԴ-ում երկրի լիազոր ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը։ Նրա խոսքերով, այդ հայցերից 242-ը ճանաչվել են անընդունելի։

Միևնույն ժամանակ Կոստանյանը նշեց, որ 2007թ. հունվարի 1-ից մինչև 2007թ. դեկտեմբերի 15-ը ՄԻԵԴ-ում Հայաստանի դեմ 597 հայց է ներկայացվել, որից անընդունելի են համարվել 40-ը, չորսով վճիռներ են կայացվել, չորս գործ դադարեցվել է։

Փոխնախարարի խոսքերով, ՄԻԵԴ-ում Հայաստանի դեմ, մասնավորապես, 12 հայց վերաբերել է վարչական խախտումներին, 13-ը՝ քրեական ոլորտին, 32-ը՝ քաղաքացիականին։

Միաժամանակ ՄԻԵԴ-ում Հայաստանի կառավարության ներկայացուցիչը նշեց, որ հայցերի քննումը դատարաններում երկարատև գործընթաց է դատարանների գերծանրաբեռնվածության պատճառով։ Նրա տվյալներով, Եվրադատարանում մեկ հայցը միջինը քննվում է 2-4 տարի, ինչն անարդյունավետ է դարձնում արդարադատության կիրառումը կոնկրետ քաղաքացու համար։

«Այդ պատճառով քաղաքացիները պետք է հստակ պատկերացնեն իրենց կողմից ներկայացվող հայցի հեռանկարը և նախքան ՄԻԵԴ դիմելը սպառեն իրենց իրավունքների պաշտպանության բոլոր ներպետական դատական կառույցները»,-ասաց նա։

Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական դատարանը ստեղծվել է 1959թ.մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների եվրոպական հռչակագրի զարգացման նպատակով ։ ՄԻԵԴ-ի իրավասությունների մեջ է մտնում  ինչպես պետությունների միջև վեճերի, այնպես էլ իրենց պետությունների կամ Հռչակագրի այլ անդամ-պետությունների այն գործողությունների քննումը, որոնք ոտնահարել են քաղաքացիների իրավունքները։

Եվրադատարանի կողմից քաղաքացիների բողոքների կապակցությամբ ընդունված վճիռները պարտադիր են պատասխանող-պետության համար։ ՄԻԵԴ-ի վճիռների իրագործումը վերահսկում է Եվրոպայի խորհրդի նախարարների խորհուրդը։

Առաջին 20 տարիների ընթացքում դատարանի ծանրաբեռնվածությունը չնչին է եղել. տարեկան կայացվել է 1-2 վճիռ, բայց 1981թ. արդեն 404 հայց էր ներկայացված։ Հռչակագրին նոր երկրների միանալուն զուգահեռ, Դատարանի ծանրաբեռնվածությունն անընդհատ աճում է տարեկան միջինը 10-15%-ով, ինչի հետևանքով յուրաքանչյուր դատավոր ամեն տարի մասնակցում է ավելի քան 1000 գործի քննությանը։

Այսօր ՄԻԵԴ-ի անդամ են Եվրոպայի խորհրդի բոլոր 47 անդամ-երկրները։ Հայաստանը Եվրադատարանի անդամ է 2003թ.-ից։ Մեր հանրապետությունը ներկայացնում է դատավոր Ալվինա Գյուլումյանը։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: