486.95
+0.14
513.34
-3.7
8.4
-0.03
-8
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի վարչապետը չափազանց կարևոր է համարում «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի իրականացումը
12:10
19 Դեկտեմբերի 2007

Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը չափազանց կարևոր է համարում երկրում «Հազարամյակի մարտահրավերներ» ամերիկյան կորպորացիայի ծրագրի իրականացումը։

Երեքշաբթի տեղի ունեցած «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամ-Հայաստան ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նիստը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը։ Նա հայտարարել է, որ այս ծրագրի իրականացումը կարևոր է առնվազն 4 հանգամանքով։

Նրա խոսքերով, ծրագրով Հայաստանին հատկացված գումարը բավականին լուրջ է հայկական տնտեսության համար և զուտ որպես ներդրում` իր էական ազդեցությունը կունենա երկրի զարգացման գործում:

«Բացի այդ, այս ծրագրով լուծվում են ճանապարհաշինության և ոռոգման, գյուղական զարգացման խնդիրներ, այսինքն` այն ամբողջովին համահունչ է պետության տարածքների համաչափ զարգացման քաղաքականությանը», - «Նովոստի-Արմենիա» գործակալության համար Սարգսյանի խոսքերը մեջբերեցին ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Բացի այդ, վարչապետը կարծում է, որ ծրագրի իրականացումը ոչ միայն տնտեսական խնդիր է, այլև ունի քաղաքական և վարկանիշային կողմ:

«Բոլորին հայտնի է, որ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրից չեն կարող օգտվել սոսկ ցանկացողները, այլ զարգացման որոշակի մակարդակ ունեցող երկրները, ուստի Հայաստանի ընդգրկվածությունը ծրագրում խոսում է այն մասին, որ մեր երկիրը զարգանում է արդի պահանջներին համահունչ», - ընդգծել է վարչապետը։

Եվ վերջապես չորրորդ կարևոր հանգամանքն այն է, որ ծրագիրը հնարավորություն է տալիս Հայաստան ներմուծել աշխատանքային նոր մշակույթի անցկացում։ «Մրցույթների անցկացում, միջազգային կազմակերպությունների և մասնագետների ներգրավվածություն մեր աշխատանքին մեզ շատ բան է սովորեցրել», - ընդգծել է Սարգսյանը։

Նրա խոսքերով, Հայաստանին  հաջողվել է ավարտել  ուսումնասիրության, նախնական-նախապատրաստական աշխատանքների փուլը։ «Չափազանց կարևոր է  այն, որ մենք արդեն սկսել ենք իրականացնել կոնկրետ աշխատանքներ, իսկ դա նշանակում է, որ մեր ժողովուրդը կարող է արդեն տեսնել և զգալ գործունեության արդյունքները», - ասել է Սարգսյանը։

Նրա խոսքերով, հայկական կողմը տեսնում է ծրագրի շրջանակներում հետագա համագործակցության հեռանկարները։ Վարչապետը հիշեցրել է, որ «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիան հաստատել է 2008թ. համար ծրագրին Հայաստանի մասնակցության հարցը։

«Դա նշանակում է, որ, կորպորացիայի գնահատմամբ,  մեր երկրի հետ համագործակցությունը հաջող է ընթանում, և մեր տնտեսությունը նորմալ է զարգանում», - ասել է նա։ Միաժամանակ նա ավելացրել է, որ Հայաստանի առջև ծագում են նոր մարտահրավերներ, որոնք կապված են աշխարհում Հայաստանի տնտեսության հանդեպ վերաբերմունքի և պահանջների փոփոխության հետ։

«Միջազգային ֆինանսական կազմակերպությունները մեր երկիրն արդեն  դասում են  ոչ  թե ցածր, այլ միջին  կայուն եկամուտներ ունեցող երկրների շարքը: Եվ ելնելով դրանից՝ մենք պետք է ավելի լավ աշխատենք», - ասել է կառավարության ղեկավարը։

«Ես կարծում եմ, որ մենք պատրաստ ենք այդ մարտահրավերներին։ Տնտեսությունը նորմալ է զարգանում, բարեփոխումները նորմալ են ընթանում և այստեղ մենք, անխոս, լավատես ենք», - ասել է Սարգսյանը։

2008 թ. առաջին եռամսյակում Հայաստանը ծրագրում է «Հազարամյակի մարտահրավերներ» ամերիկյան կազմակերպությունից ստավալ 5 միլիոն 344 հազ. 837 դոլար։

«Հազարամյակի մարտահրավերներ» ամերիկյան կազմակերպության ծրագիրը մեկնարկել է Հայաստանում 2006 թ. սեպտեմբերի 29-ին։ Պայմանագիրը, ըստ որի Հայաստանի կառավարությանը հինգ տարվա ընթացքում հատկացվում է 236 միլիոն դոլարի դրամաշնորհ, ստորագրվել է 2006 թ. մարտի 27-ին։ Դրամաշնորհի միջոցները ուղղվում են Հայաստանում գյուղական աղքատության մակարդակի նվազեցմանը, գյուղական ճանապարհների և ոռոգման համակարգի վերականգնմանը։

«Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամ-Հայաստան պետական ոչ կոմերցիոն կազմակերպությունը ստեղծվել է կառավարության որոշմամբ՝ 2006 թ. ապրիլի 13-ին։ Կազմակերպության գործունեության առարկան և հիմնական նպատակը Հայաստանի միջազգային պայմանագրերով նախատեսված և կառավարության կողմից սահմանված աշխատանքների իրականացումն է։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը: