484.96
+0.3
573.47
-1.05
8.22
-0.04
+2
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի վարչապետը Ազգային մրցունակության խորհրդի ծրագրի ղեկավար է նշանակել
19:22
18 Դեկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը Գայանե Աֆրիկյանին նշանակել է Ազգային մրցունակության խորհրդի (ԱՄԽ) ծրագրի ղեկավար։

Ինչպես երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Հայաստանի կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2007թ. նոյեմբերի 8-ի «Ազգային մրցունակության խորհուրդ ստեղծելու մասին» որոշումը, ինչպես նաև Ազգային մրցունակության խորհրդի առաջարկությունը` ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի որոշմամբ, Գայանե Աֆրիկյանը նշանակվել է ՀՀ կառավարության կողմից հաստատված Ազգային մրցունակության խորհրդի ծրագրի գործադիր տնօրեն:

Գայանե Աֆրիկյանը ծնվել է 1967թ.-ին Երևանում: 1991թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, 1996թ.-ին ավարտել է Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքագիտության համալսարանը (LSE)` ստանալով հետկոմունիստական անցումային շրջանի երկրների տնտեսության և քաղաքականության գծով մագիստրոսի կոչում, իսկ 2005թ. ավարտել է Հարվարդի համալսարանն ու ստացել պետական կառավարման և մենեջմենթի գծով մագիստրոսի կոչում:

1991-1995թթ. աշխատել է որպես «Ֆրանս Պրես» միջազգային լրատվական գործակալության  հատուկ թղթակից Հայաստանում,  1996-1998թթ. նա աշխատել է Լոնդոնում «Ինդիփենդենթ» և «Էկոնոմիսթ ինթելիջենս յունիթ» պարբերականներում որպես լրագրող, 1998-2000թթ. ղեկավարել է Եվրամիության նորաբաց ինֆորմացիոն գրասենյակը Երևանում, 2000-2002թթ. աշխատել է որպես Միացյալ Ազգերի Կազմակերպության (ՄԱԿ) պաշտոնյա Կոսովոյում:

2002-2004թթ. աշխատել է որպես Միացյալ Ազգերի Կազմակերպության (ՄԱԿ) պաշտոնյա Աֆղանստանում, 2005-2006թթ. աշխատել է Հարվարդի համալսարանի միջազգային հարաբերությունների կենտրոնում որպես գիտաշխատող` ուսումնասիրություններ կատարելով Հայաստանի ազգային մրցունակության և տարածաշրջանային համագործակցության վերաբերյալ, 2006-2007թթ. աշխատել է որպես Ղազախստանի  կառավարության «Կայուն տնտեսական զարգացման» հիմնադրամի  նախագահի գլխավոր խորհրդական:--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։
20:26
27 Նոյեմբերի 2017
Հանրապետության քաղաքացիները կզգան Հայաստան–ԵՄ համաձայնագրի օգուտը. Սվիտալսկի
Հայաստանի քաղաքացիները ժամանակի ընթացքում կզգան Հայաստան–Եվրամիություն համաձայնագրի օգուտը։
19:29
24 Նոյեմբերի 2017
Հայաստանն ու ԵՄ–ն ստորագրեցին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը. ԼՐԱՑՎԱԾ
Փաստաթուղթը ձևավորում է նոր հարթակ Հայաստան–ԵՄ քաղաքական և տնտեսական համագործակցության ամրապնդման համար: