484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+16
Եղանակը Երևանում
Հայ
ՌՀՀ-ում անցկացվեց «106 բանաձևը, Հայաստանի, ԱՄՆ-ի և Թուրքիայի շահերը և նպատակները» կլոր սեղանը
19:09
18 Դեկտեմբերի 2007

Ռուս-հայկական (Սլավոնական) պետական համալսարանում երեքշաբթի տեղի ունեցավ «106 բանաձևը, Հայաստանի, ԱՄՆ-ի և Թուրքիայի շահերը և նպատակները» կլոր սեղան-քննարկումը, որը կազմակերպել էր «Ակտուալնայա պոլիտիկա» («Արդի քաղաքականություն») ազատ քաղաքական մտքի ամսագիրը։

Ինչպես բացման ժամանակ հայտարարեց ՌՀՀ ռեկտոր Արմեն Դարբինյանը, սա առաջատար փորձագետների երկրորդ խոշոր հավաքն է, և ընտրված թեման բավականին հետաքրքիր է քննարկման համար։

Նրա խոսքերով, ԱՊ ամսագիրը գործում է ավելի քան մեկ տարի, և հետագայում ևս կզարգանա որպես արդիական մտքի, հայեցակարգերի ստեղծագործական զարգացման հարթակ, որը հնարավորություն է տալիս փորձագետներին բանավիճել արդիական թեմաներով։

Կազմակերպիչների խոսքերով, կլոր սեղանի նպատակը բաց բանավեճի նախաձեռնումն է այն մասին, թե ինչպիսի վերջնական պահանջներ ունի և կարող է ունենալ Հայաստանը և հայ ժողովուրդը Թուրքիային և միջազգային հանրությանը, հնարավո՞ր է, արդյոք, Թուրքիայի հետ երկկողմ հարաբերությունների նորմալացում՝ կարճաժամկետ հեռանկարում։

Կլոր սեղանի աշխատանքներին մասնակցում էր Կանադայում Հայաստանի նախկին դեսպան (2001-2006թթ.) Արա Պապյանը, թուրքագետ Արտակ Շաքարյանը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, Ռուսաստանի ԱԳՆ-ին կից Ռուսաստանյան միջազգային մշակութային և գիտական համագործակցության հայկական ներկայացուցչության ղեկավար Անատոլի Նիկոլաևը։

ԱՄՆ  Կոնգրեսի  Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների  հանձնաժողովն անտեսելով ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի դիտողությունները հոկտեմբերի 10-ի նիստում 27 կողմ և 21 դեմ ձայներով ընդունեց 106-րդ բանաձևը՝ կոչ անելով ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ արտացոլել թուրքերի կողմից Օսմանյան կայսրությունում Հայոց Ցեղասպանության փաստը։

Հայոց մեծ եղեռնը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկ ու կես միլիոն հայերի ջարդը և շատ ցավագին է ընդունում Արևմուտքի քննադատությունը Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ-ի մեծ թվով նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: