484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+15
Եղանակը Երևանում
Հայ
Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում ազդել են նախագահի հիմնական թեկնածուների վարկանիշերի վրա
18:31
18 Դեկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. 2007թ. մայիսին կայացած խորհրդարանական ընտրություններն ազդել են նախագահի հիմնական թեկնածուների վարկանիշերի վրա։ Այս մասին երեքշաբթի մամուլի ասուլիսում հայտարարեց  «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը՝ ներկայացնելով երկու սոցհարցումների արդյունքները, որոնք անցկացվել են 2007թ. հունվարին և հոկտեմբերին։

Նրա խոսքերով, Հայաստանի գործող վարչապետ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի վարկանիշը մայիսյան ընտրություններից հետո աճել է 2,5 անգամ։

«Մեծ նշանակություն ունի, անշուշտ, նաև նրա գործունեությունը վարչապետի պաշտոնում, որը բնակչության շուրջ 60%-ը արդյունավետ է գնահատում»,-ասաց Ադիբեկյանը։

Այս տարվա հոկտեմբերի դրությամբ վարչապետի օգտին պատրաստ է եղել քվեարկել հարցվածների 27,2%-ը, այն դեպքում, երբ հունվարին այդ թիվը կազմել է միայն 7,7%։Ընդ որում, եթե հունվարին հարցվածների 25%-ը չէր քվեարկի Սարգսյանի օգտին, ապա հոկտեմբերին այդ ցուցանիշն իջել է մինչև 9,4% ։  

«Այս իմաստով Սարգսյանն ակնհայտ հոգեբանական առվելություն ունի մյուս թեկնածուների նկատմամբ»,-ասաց Ադիբեկյանը։

Նրա տվյալներով, 2007թ. հոկտեմբերին հարցվածների 5,4%-ը իրենց աջակցությունն են հայտնել «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանին։ Վերջինիս վարկանիշը կտրուկ ընկել է՝ հունվարի համեմատ, երբ նրա օգտին պատրաստ էր քվեարկել հարցվածների 10,5%-ը։

«Դա կարելի է բացատրել, մասնավորապես, նրա անհաջող մասնակցությամբ 15-րդ ընտրատարածքում խորհրդարանի կրկնակի ընտրությունների ժամանակ»,-ասաց Ադիբեկյանը։

Նա նշեց, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով խիստ կրճատվել է նաև «Ազգային միաբանություն» կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանի վարկանիշը՝ 8,2-ից հասնելով 2%-ի, ինչպես նաև խորհրդարանական «Օրինաց Երկիր» խմբակցության ղեկավար, նախկին խոսնակ Արթուր Բաղդասարյանինը՝ 9,4-ից 4,8%։

Միաժամանակ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վարկանիշը խորհրդարանական ընտրություններից հետո կրկնապատկվել է՝ հասնելով 2,7%-ի։

Աճել է նաև ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանի վարմանիշը՝ կազմելով 1,4%, այն դեպքում, երբ հունվարին այդ ցուցանիշը զրոյական էր։

Ադիբեկյանը հայտնեց, որ այս շաբաթվա ընթացքում նոր հետազոտություն կսկսվի, որը դժվար թե հանգեցնի կտրուկ փոփոխությունների։

2007թ. հունվար և հոկտեմբեր ամիսներին անցկացված հետազոտությունների ընթացքում Հայաստանում հարցվել է 2220 մարդ։

Հայաստանի նախագահական ընտրությունները տեղի կունենան 2008թ. փետրվարի 19-ին։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: