483.91
-0.09
525.43
-0.58
8.48
-0.04
+11
Եղանակը Երևանում
Հայ
Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի կոնցեսիոները նոր համալիր կառուցելու հայտ է ներկայացրել
17:51
18 Դեկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի կոնցեսիոներ «Հայաստան-միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն ներկայացրել է նոր համալիր կառուցելու հայտ, տեղեկացրեց ՀՀ կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը՝ երեքշաբթի ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ ունեցած աշխատանքային հանդիպմանը։

««Զվարթնոց» օդանավակայանի կոնցեսիոներն արդեն  ներկայացրել է ուղևորների հաշվառման, ավիացիոն անվտանգության և սահմանային հսկողությունների համար նոր համալիր կառուցելու հայտը»,- Մովսեսյանի խոսքերը մեջբերեցին ՀՀ նախագահի լրատվական ծառայությունից։

Քաղավիացիայի գլխավոր վարչության պետը նաև ներկայացրել է ուղևորափոխադրումների մասին տվյալները, համաձայն որոնց ուղևորների թիվը  2007թ. կազմել է մոտ 1.5 մլն, ինչը կես միլիոնով ավելի է 2003-2004 թվականների համեմատ:

Արտյոմ Մովսեսյանը նախագահին ներկայացրել է նաև ավիացիոն անվտանգության միջազգային ԻԿԱՕ կազմակերպության կողմից «Զվարթնոց» օդանավակայանում թռիչքային անվտանգության ուղղությամբ ստուգումների արդյունքները: Ըստ դրանց, թերությունները կազմել են 7 տոկոս, ինչը, ավիացիայի գլխավոր վարչության պետի պարզաբանմամբ, նվազագույն ցուցանիշ է` համեմատած այլ երկրներում արձանագրված միջին 40 տոկոս ցուցանիշի հետ:

Խոսվել է նաև Գյումրիի վերանորոգված օդանավակայանը եվրոպական ավիաընկերությունների չվերթերի թռիչք-վայրէջքային սխեմաներում և կազմակերպական փաստաթղթերում ներառելու ուղղությամբ տարվող աշխատանքների մասին:

Անդրադարձ է կատարվել անցնող տարում ավիացիոն օրենսդրությունում կատարված  բարեփոխումներին, ինչի արդյունքում այն համապատասխանեցվել է միջազգային չափանիշներին:

Ռոբերտ Քոչարյանը քննարկված հարցերի շուրջ տվել է հանձնարարականներ:

«Հայաստան-միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն շահագործում է «Զվարթնոց» օդանավակայանը՝ կոնցեսիոն (համատեղ շահագործման) պայամանագրի համաձայն, որը կնքել էր հայկական կառավարության հետ 2001թ.-ին՝ 30 տարի ժամկետով։

Ձեռնարկության սեփականատերն է Նյու-Յորքի հոլդինգային ըկերությունը, որի արժեթղթերի 100%-ը պատկանում է Արգենտինայի քաղաքացի հայազգի Էդուարդո Էռնեկյանին (Eduardo Eurnekian)։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։