486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-3
Եղանակը Երևանում
Հայ
ԵԽԽՎ մոնիտորինգային պատվիրակությունը 2008թ.-ին կծանոթանա Հայաստանի և Ադրբեջանի պատմամշակութային ժառանգության վիճակին
17:43
18 Դեկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ԵԽԽՎ մոնիտորինգային պատվիրակությունը 2008թ. առաջին քառորդում կամ առաջին կեսին կծանոթանա Հայաստանի և Ադրբեջանի պատմամշակութային ժառանգության վիճակին։ Այս մասին հայտնեց ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը երեքշաբթի՝ մամուլի ասուլիսում։

«Մոնիտորինգային պատվիրակությունը կլինի տարածաշրջանի բոլոր երկրներում։ Մեզ հատկապես հետաքրքրում է հայկական մշակութային ժառանգության վիճակը Նախիջևանում»,-ասաց նախարարը։

Նրա խոսքերով, թե Հայաստանը, թե Ադրբեջանն արդեն համաձայնել են իրենց  տարածքներում տեղեկությունների հավաքագրման իրականացմանը։ Համաձայնություն է տվել նաև Լեռնային Ղարաբաղը։

«Հայկական կողմից որևէ արգելք չկա մոնիտորինգի իրականացման համար, և Հայաստանն անգամ ներկայացրել է այն վայրերի ցանկը, որտեղ տեղակայված են եղել հայկական հուշարձանները։ Եթե Ադրբեջանը որևէ արգելք չհարուցի, ապա առաքելության այցը տեղի կունենա»,-հավելեց Օսկանյանը։

Նախիջևանում հայկական խաչքարերի զանգվածային ոչնչացում է արձանագրվել 1998 թ.-ին, երբ ադրբեջանական կողմը բուլդոզերներով հողին հավասարեցրեց հայկական գերեզմանոցների մեծ տարածքը։ Համաշխարհային հանրության կողմից Ադրբեջանի գործողությունների դատապարտումից հետո ոչնչացումները դադարեցվեցին, որոնք վերսկսվեցին 2003 թ.-ին։ Բազմաթիվ խաչքարեր թաղվել են հողի տակ, մյուսները  ավերվել են և նետվել Արաքս գետը։

Նախիջևանը պատմական Հայաստանի մի մասն է և գտնվել է Հայաստանի առաջին հանրապետության կազմում՝ 1918-1920 թթ.-ին։ Խորհրդային ժամանակներում Նախիջևանը կամայականորեն բաժանել են Հայաստանից և հանձնել Ադրբեջանին։  Այս ամենի հետևանքով տարածաշրջանի հայ բնակչությունը վտարվել է՝ խտրական և տնտեսական ճնշման քաղաքականության արդյունքում։

Հին Ջուղայի (Նախիջևան) գերեզմանատան խաչքարերի վիճակին ծանոթանալու նպատակով ԵԽԽՎ ժամանակավոր հանձնաժողովի այցը, որը ծրագրված էր 2007թ. դեկտեմբերի 8-12-ը, հետաձգվել է։ Դրա պատճառը Բաքվի պահանջն էր, որպեսզի ԵԽԽՎ պատվիրակությունը Լեռնային Ղարաբաղ այցելի, որտեղ ևս ծրագրվում էր մոնիտորինգի իրականացում, միմիայն Ադրբեջանի տարածքով։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: