486.32
+0.4
519.1
+4.61
8.21
+0.05
-4
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը և Արգենտինան մտադիր են ամրապնդել երկկողմ հարաբերությունները. ՀՀ ԱԺ փոխխոսնակ
17:35
18 Դեկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանը և Արգենտինան մտադիր են ամրապնդել երկկողմ հարաբերությունները, երեքշաբթի լրագրողներին հայտարարեց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Արևիկ Պետրոսյանը, որը գլխավորում է հանրապետության պաշտոնական պատվիրակությունը, որը մեկնել էր՝ մասնակցելու Արգենտինայի նախագահ Կրիստինա Կիրշների երդման արարողությանը։

Նրա խոսքերով, երկկողմ հարաբերությունների հարցերը քննարկվել են Արգենտինայի իշխանությունների հետ հայկական պատվիրակության հանդիպման ժամանակ, մասնավորապես, Արգենտինայի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Ռոբերտո Գարսիա Մորիտանի և Արգենտինայի Ազգային կոնգրեսի ներկայացուցիչների պալատի առաջին փոխխոսնակ Պատրիսիա Վակա Նավախայի հետ։

«Տեղի ունեցած հանդիպումների ընթացքում մենք ընդգծեցինք, որ մեր ներկայությունը երկրի նախագահի երդման արարողությանը երկկողմ հարաբերությունների կայուն զարգացման և ամրապնդման արդյունքն ու գնահատականն է, ինչպես նաև մեր երախտագիտության արտահայտությունը Արգենտինայի իշխանություններին՝ 1915թ. Հայոց ցեղասպանության փաստը ճանաչելու կապակցությամբ»,- նշեց Պետրոսյանը։

Նա հիշեցրեց, որ 2006թ. նոյեմբերին Արգենտինայի խորհրդարանն ընդունեց, իսկ 2007թ. հունվարին երկրի նախագահը ստորագրեց օրենք, ըստ որի ապրիլի 24-ը հռչակվեց ազգերի միջև հանդուրժողականության և հարգանքի Օր՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի։

Բացի այդ Պետրոսյանը հաղորդեց, որ ՄԵՐԿՕՍՈՒՐ-ի (Հարավային Ամերիկայի ենթատարածաշրջանային առևտրատնտեսական միություն) խորհրդարանը որոշում է ընդունել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին, որին կողմ է քվեարկել Արգենտինայի, Բրազիլիայի, Պարագվայի և Ուրուգվայի խորհրդարանականների բացարձակ մեծամասնությունը։
 
ՀՀ ԱԺ փոխխոսնակը նաև նշեց, որ այցի ընթացքում քննարկվել է նոր համաձայնագրերի ստորագրման հնարավորությունը, մասնավորապես, ավիացիայի և սպորտի ոլորտներում, ինչպես նաև երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև համագործակցության զարգացման շուրջ։

Պետրոսյանը նաև կարևորեց Արգենտինայի հարյուր հազարանոց հայկական համայնքի դերը երկկողմանի հարաբերությունների զարգացման հարցում։ «Արգենտինայի հայերը ակտիվորեն մասնակցում են երկրի քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքին և խթանում են երկկողմ երկխոսության զարգացումը»,- ասաց փոխխոսնակը։

Հայաստանի պատվիրակությունը Արգենտինայում էր դեկտեմբերի 8-14-ը։ Պատվիրակության կազմում էին ՀՀ ԱԳՆ Ամերիկայի վարչության պետ Արմեն Եգանյանը և Արգենտինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։
18:03
01 Հունվարի 2017
Լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի լիազորությունների ժամկետը. նրան կփոխարինի քարտուղարի տեղակալը
Նախօրեին լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների ժամկետը։
11:23
26 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: