478.23
-0.15
574.4
+0.97
8.26
+0.03
+31
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի իշխանությունները պատրաստ են նախագահական ընտրություններն անցկացնել ժողովրդավարության ոգով. Վ. Օսկանյան
17:13
18 Դեկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի իշխանությունները պատրաստ են առաջիկա նախագահական ընտրություններն անցկացնել ժողովրդավարության միջազգային չափանիշներին համապատասխան։ Այս մասին հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը երեքշաբթի` մամուլի ասուլիսում։

«Հայաստանի իշխանությունները պատրաստ են և ցանկանում են երկրում նորմալ ընտրությունների անցկացման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծել։ Մենք չենք կարող նահանջել` հաշվի առնելով, որ մայիսի 12-ի խորհրդարանական ընտրություններն արժանացել են դրական գնահատականի»,-ասաց նա` հավելելով, որ Հայաստանը պետք է ամրագրի այդ հաջողությունը։

Օսկանյանը տեղեկացրեց, որ Հայաստանի նախագահի և վարչապետի հետ իր հանդիպումների ժամանակ ժողովրդավարական գործընթացները զարգացնելու և արժանի ընտրություններ անցկացնելու մտադրություններ են հայտնվել։

Միաժամանակ նախարարը հայտնեց, որ առաջիկա նախագահական ընտրություններին հանրապետությունը պատրաստ է ընդունել բոլոր այն դիտորդական առաքելությունները, որոնք ցանկություն կհայտնեն հետևել ընտրությունների օրինականությանը։

«Ներկայումս Հայաստանն արդեն հրավերներ է ուղարկել ԵԽ, ԵԱՀԿ/ԺՄԻԳ և ԵԱՀԿ և ակնկալում է ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ դիտորդական առաքելությունների ակտիվ մասնակցություն՝ ընտրությունների դիտարկման գործում»,-հայտարարեց նախարարը։ 

Հայաստանում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2008թ. փետրվարի 19-ին։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: