483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-4
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը պատրաստ է զարգացնել հարաբերությունները Իրանի հետ. վարչապետ Սարգսյան
16:36
18 Դեկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանը պատրաստ է զարգացնել և խորացնել հարաբերությունները Իրանի հետ, երեքշաբթի հայտարարեց ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը՝ Իրանի դեսպան Ալիռեզա Հաղիղյանի հետ հանդիպման ժամանակ, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում։

«Հարևան Իրանը շատ կարևոր երկիր է Հայաստանի համար, և հայկական կողմը պատրաստ է զարգացնել և խորացնել Իրանի հետ դարավոր բարեկամությունը և փոխշահավետ համագործակցությունը»,- «Նովոստի-Արմենիային» Սարգսյանի խոսքերը մեջբերեցին ՀՀ կառավարության հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Վարաչպետը փաստել է վերջին մի քանի տարիներին հայ-իրանական հարաբերություններում քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ բնագավառներում արձանագրված զգալի առաջընթացը՝ ընդգծելով հատկապես տնտեսական ոլորտը, որի համար ստեղծված են իրական հիմքեր։

Սարգսյանը հավաստիացրել է, որ արդեն իսկ հաջողությամբ իրականացված Իրան-Հայաստան գազատարի, բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերի, Արաքս գետի վրա հիդրոէլեկտրակայանի և այլ նախագծերը հիմք են տալիս վստահորեն նայելու երկկողմ համագործակցության ապագային` այն առավել բարձր մակարդակի հասցնելու, նոր` ավելի համարձակ տնտեսական նախագծեր իրականացնելու նպատակադրմամբ:

Հանդիպմանը վարչապետը բարձր գնահատեց Հայաստանի և Իրանի միջև փոխհարաբերությունների ամրացման հարցում Իրանի դեսպանի ունեցած անձնական ներդրումը։

Իր հերթին դեսպան Հաղիղյանը շնորհակալություն է հայտնել իր աշխատանքին բարձր գնահատական տալու համար և համաձայնել է ՀՀ վարչապետի հետ` հայ-իրանական հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակի և զարգացման հեռանկարի հարցում։ Միաժամանակ Իրանի դեսպանն ընդգծել է, որ երկու երկրների միջև քաղաքական երկխոսությունը, միջազգային կազմակերպություններում համագործակցությունը, տնտեսական, մշակութային ու այլ բնագավառներում լայն թափով է ընթանում՝ շնորհիվ երկու ժողովուրդների դարավոր բարեկամության։

ԻԻՀ դեսպանը նշել է, որ Հայաստանից հեռանում է շատ լավ տպավորություններով ու հիշողություններով և շնորհակալություն է հայտնել ՀՀ իշխանություններին, այդ թվում`  կառավարությանն ու վարչապետին` իր պաշտոնավարման տարիներին ցուցաբերած աջակցության ու համագործակցության պատրաստակամության  համար:

Նա նաև շնորհավորել է Հայաստանին ու հայ ժողովրդին՝ գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, եկող տարում մաղթել նոր հաջողություններ:--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հնարավորությունը չի բացառվում. Նալբանդյան
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը չի բացառվում:
16:43
09 Դեկտեմբերի 2016
Նախագահ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը
ՀՀ նախագահ, Հայաստանի իշխող կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
16:32
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի առաջին նախագահը կգլխավորի ՀԱԿ–ի ցուցակը 2017թ.–ի ընտրություններում. խմբակցության ղեկավար
Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը: